Քաղաքական18:00, 14 Հունվար 2020
Թուրքիան ոլորտային նախագահություն է ստանձնում ԵԱՀԿ-ում

Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:
Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը (Forum for Security Co-operation) ԵԱՀԿ-ի կազմում որոշում կայացնող 4 օրգաններից մեկն է: Մնացյալ երեքն են՝ Գագաթաժողովը, Նախարարների խորհուրդը և Մշտական խորհուրդը:
Նշվում է, որ Թուրքիան նախագահությունը կստանձնի հունվարի 15-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունենալիք հիշյալ ֆորումի նիստի ժամանակ: Նիստին մասնակցելու է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:
ԵԱՀԿ-ի այդ առանցքային կառույցի նախագահությունը Թուրքիան կստանձնի 4 ամսով:
Նշենք, որ Անվտանգության համագործակցության ֆորումը ԵԱՀԿ առանցքային բանակցային մարմիններից է, ուր քննարկվում են տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներ, այդ թվում՝ վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները, սպառազինությունների վերահսկումը, զինաթափումը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտի այլ կարեւոր հիմնահարցեր: üորումի գործունեության կարեւոր մաս է կազմում նաեւ ահաբեկության եւ փոքր զենքերի եւ թեթեւ սպառազինությունների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեպտմբերի 16-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազայի վրա։

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |