Քաղաքական18:09, 13 Հունվար 2020
Փայլան.«Չնայած դատարանի որոշմանը՝ Թուրքիայում շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը»

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության ժամանակ սպանված հայ քաղաքացի Սևակ Բալըքչըի գործով դատարանի կայացրած նոր որոշմանը:
Նշենք, որ Բալըքչըն սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանում թուրք զինվոր Քըվանչ Աղաօղլուի արձակած գնդակից:
Փայլանը նշել է, որ չնայած թուրքական դատարանի կայացրած որոշմանը, այնուամենայնիվ, երկրում դեռևս շարունակվում է պահպանվել ատելության մթնոլորտը:
«Սևակ Բալըքչըն սպանվել 9 տարի առաջ ապրիլի 24-ին, որը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այդ օրը նրա սպանությունը մեծացրել էր ատելության հողի վրա կատարված հանցագործության կասկածները: Վերջապես 9 տարի անց դատարանի կողմից հաստատվեց, որ Սևակը սպանվել է դիտավորությամբ և ամբաստանյալը դատապարտվեց 16 տարի 8 ամիս ազատազրկման»,-ասել է մեջլիսի հայ պատգամավորը:
Նրա խոսքով` վերջապես Թուրքիայում իրենք ականատես եղան, որ դատարանը հայերի դեմ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձին պատժում է ազատազրկմամբ:
Փայլանը նկատել է, որ Թուրքիայում նրանք դեռևս չեն ապահովել այնպիսի միջավայր, շնորհիվ որի տեղի չունենան ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործություններ:
«Ուստի անհրաժեշտ է, որ Թուրքիայի օրակարգում ատելության հողի վրա կատարված հանցագործությունները վերացնելու համար քաղաքական նախաձեռնություններ կյանքի կոչվեն: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկն այդ հանցագործությունների թիրախում չհայտնվի»,-ընդգծել է նա:
Պատգամավորը հույս է հայտնել, որ դատարանի վերոնշյալ որոշումը նախադեպ կդառնա մյուս հանցագործությունների վերաբերյալ դատական գործերում:
«13 տարի է, ինչ շարունակվում է Հրանտ Դինքի դատական գործը: Այս շաբաթ շարունակելու ենք Հրանտ Դինքի համար պայքարը»,-ասել է Կարո Փայլանը:
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըի դատական գործը բողոքարկվել և կրկին քննության էր դրվել 2018թ.: Նոր դատավճռի արդյունքում մեղադրյալ Աղաօղլուին կալանավորել են հենց դատական նիստի ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը Դոհայում հանդիպել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարայի հետ։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Դոհայում կայացած հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |