Տնտեսական14:44, 09 Հունվար 2020
Էրդողանն ու Պուտինը բացել են «Թուրքական հոսք» գազատարը

Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Այդ գազատարով ռուսական գազը Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա: Բացման արարողությանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Պուտինի ու Էրդողանի ելույթներից հետո բացվել են գազատարի խողովակների փականները: Խողովակաշարի սևծովյան հատվածի շինարարությունն ավարտվել էր 2018-ի նոյեմբերին:
Նշենք, որ 935կմ երկարությամբ «Թուրքական հոսք» գազատարը սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալու Քըյըքյոյ բնակավայրի մոտ:
Գազատարը բաղկացած է երկու խողովակից, յուրաքանչյուրը 15.75 մլրդ խմ թողունակությամբ: Նախատեսվում է, որ խողովակներից մեկով մատակարարվող գազի ամբողջ ծավալը գնելու է Թուրքիան, իսկ մյուս խողովակով մատակարարվող գազը Թուրքիայից Բուլղարիայի տարածքով կմատակարարվի հարավային և հարավ-արևելյան Եվրոպա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |