• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 00:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:07, 26 Դեկտեմբեր 2019

«Instagram»-ից և «Twitter»-ից ամենաշատ օգտվող երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղում է

«Instagram»-ից  և «Twitter»-ից ամենաշատ օգտվող երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղում է

Թուրքիան 28 երկրների շարքում 1-ին տեղում է 2019թ․ «Instagram» և «Twitter» սոցիալական հարթակներից օգտվելու հաճախականության ցուցանիշով։  Այս մասին հայտնի է դարձել «Deloitte» ընկերության կատարած հետազոտությանից։ Հետազոտությունն անցկացվել է 6 մայրցամաքների 28 երկրներում և 44․150 քաղաքացու մասնակցությամբ։ Թուրքիայից հետազոտությանը մասնակցել է 1000 մարդ՝ առցանց (online) հարցաշարեր լրացնելու եղանակով։

Արձանագրվել է, որ Թուրքիայում 2017թ․ համեմատ 6 տոկոսով ավելացել է սոցիալան ցանցերից օգտվողների թիվը։ Ընդ որում՝ բջջային հեռախոս ունեցող յուրաքանչյուր երկու քաղաքացուց մեկը խոստովանել է, որ ամեն օր բջջային խաղեր է խաղում և որոշակի կախվածություն ունի նման խաղերից։ Թուրքիայի քաղաքացիների շուրջ 26 տոկոսը հաստատել է, որ բջջային հեռախոսը չափից շատ օգտագործելն իր մոտ ֆիզիկական ցավերի առաջացման պատճառ է դարձել։ Նշենք, որ այդ ցուցանիշը եվրոպացիների շրջանում կազմում է 7 տոկոս։

Հետազոտության համաձայն՝ Թուրքիայում օգտատերերն ամենից հաճախ օգտվում են «Facebook», «WhatsApp», «Messenger» և «Instagram» հարթակներից։

Ահա ևս մի քանի ուշագրավ փաստ վերը նշված հետազոտության արդյունքներից․

- Թուրքիայում օգտատերերի 45 տոկոսը ինտերնետում առանց կարդալու համաձայնում է շահագործման պայմաններին։

- 31 տոկոսը առցանց գնումները կատարում է բջջային հեռախոսի միջոցով։

- 76 տոկոսը մտածում է, որ կամակերպություններն օգտագործում են իրենց անձնական տվյալները։

- 46 տոկոսը մշտապես կարիք է զգում ստուգել բջջային հեռախոսը (զանգերը, հաղորդագրությունները)։

- 23 տոկոսն օրական առնվազն մեկ անգամ այցելում է «Twitter»։

- 49 տոկոսը օրական առնվազն մեկ անգամ այցելում է «Instagram»։

Աղբյուր`    turk-internet.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}