Ռազմական12:01, 25 Դեկտեմբեր 2019
Reuters. «Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում պաշարել են Թուրքիայի դիտակետը»

Սիրիայի կառավարական բանակը շարունակում է գրոհները Իդլիբ նահանգի ուղղությամբ, որը գտնվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» վերանվանված նախկին «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման և այլ զինված խնբավորումների հսկողության տակ:
Թուրքական «Diken» լրատվական կայքը, հղում անելով «Reuters»-ին, գրում է, որ Սիրիայի բանակին աջակցում են ռուսական օդուժի միավորումները և իրանական ստորաբաժանումները:
Հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը նկատելի առաջխաղացում է գրանցել, ինչի հետևանքով ավելի վաղ Իդլիբում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից հիմնված դիտակետերից մեկը ամբողջությամբ հայտնվել է կառավարական ուժերի շրջափակման մեջ:
Նշյալ դիտակետը գտնվում է Իդլիբ նահանգի Մաարեթ ալ-Նուման քաղաքից ոչ հեռու գտնվող Սուրման գյուղի մոտակայքում:
Նշվում է նաև, որ Սիրիայի բանակի կողմից նահանգն ահաբեկիչներից ազատելու նպատակով իրականացվող օպերացիայի շրջանակներում տեղի ունեցող զինված բախումների հետևանքով հազարավոր խաղաղ քաղաքացիներ շարժվում են դեպի հարևան Թուրքիայի սահման:
Հիշեցնենք, որ 2017-ին Սոչիում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ձեռք էր բերվել համաձայնություն Իդլիբում ապառազմականացված գոտի հիմնելու մասին: Դրա շրջանակներում Թուրքիայի վերահսկողությամբ նահանգի զինյալ խմբերը պետք է դուրս բերեին իրենց պատկանող ծանր զինտեխնիկան, տանկերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, զենքերը և ականանետերը։ Այս ամենը վերահսկելու համար թուրքական ԶՈւ-ն Իդլիբի տարբեր հատվածներում հիմնել էր 12 դիտակետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |