Հասարակական16:08, 25 Դեկտեմբեր 2019
Նա տեսել է 3 սուլթան, 12 նախագահ և 27 վարչապետ

Թուրքիայի ամենատարեց բնակիչը` Այշե Ուչարը, ապրում էր երկրի հարավարևմտյան հատվածում` Էգեյան ծովի ափին գտնվող Մուղլա նահանգի Գյուլաղզը բնակավայրում: Նա ծնվել է 1907 թվականին, երբ դեռ կար Օսմանյան կայսրությունը, իսկ գահին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդն էր, որին արյունարբու լինելու պատճառով անվանում էին կարմիր սուլթան։
Այդպիսով թուրք տատիկը օսմանյան վերջին երեք սուլթանների ժամանակակիցն էր: Բացի այդ նա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքից սկսած տեսել է Թուրքիայի Հանրապետության բոլոր 12 նախագահներին, ներառյալ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տեսել է այդ ողջ ընթացքում պաշտոնավարած 27 վարչապետներին։ Այշե Ուչարը ժամանակակիցն ու ականատեսն է եղել հանարապետական Թուրքիայի բոլոր պատմական իրադարձությունների։
113-ամյա կինը մահացել է ծերունական մահով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |