Տնտեսական13:33, 24 Դեկտեմբեր 2019
Թուրքիայի Տրապիզոն և Օրդու նահանգներում համատարած հրդեհներ են

Թուրքիայի Տրապիզոն նահանգի 11 շրջաններում միաժամանակ 37 հրդեհ է գրանցվել։ Նահանգապետարանից կատարված հայտարարության համաձայն՝ չոր խոտածածկույթի և անտառների հրդեհներից 22-ը արդեն մարվել է, ևս 15-ը դեռ շարունակվում է։
Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում է ուժգին քամին, որի պատճառով հրդեհն արագորեն տարածվում է։ Մասնավորապես Տրապիզոնի Արսին շրջանում հրդեհից 6 տուն է տուժել, բնակիչները տարհանվել են։ Տրապիզոնի քաղաքապետ Իսմաիլ Ուստաօղլուի խոսքով՝ ընդհանուր առմամբ 50 հեկտար մակերեսով տարածք է այրվել։
Նմանատիպ հրդեհներ են գրանցվել նաև Օրդու նահանգի Ունյե, Չայբաշը, Չամաշ, Ֆաթսա, Քումրու, Քորգան և Չաթալփընար շրջաններում։ Միայն Ունյեում հրդեհից տուժել է 15.7 հեկտար անտառածածկ տարածք։ Հաղորդվում է, որ այս նահանգում ծագած բոլոր հրդեհներն արդեն վերահսկվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |