• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 22:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:34, 16 Դեկտեմբեր 2019

Քաղաքական գործիչներից ովքե՞ր են ամենաշատը հիշատակվում թուրքական մամուլում

Քաղաքական գործիչներից ովքե՞ր են ամենաշատը հիշատակվում թուրքական մամուլում

Առանց մարդկային գործոնի, ավտոմատացված կերպով կայքերում բառերի որոնման միջոցով թուրքական ամենամեծ թվային լրատվական պորտալ հանդիսացող «Habermetre» համակարգը պատրաստել է զեկույց այն մասին, թե որ քաղաքական առաջնորդների մասին է ամենաշատը խոսվել մամուլում 2019-ի ընթացքում։

Համակարգը մշակել է 7.732 թուրքական կայքի տվյալներ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գլխավորում է ամենից շատ քննարկված քաղաքական կուսակցությունների առաջնորդների ցանկը։ Նա 1 մլն 669.786 անգամ հիշատակվել է մամուլում։

Երկրորդ տեղում «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին է։ Նրա անունը մամուլում հանդիպում է 232.650 անգամ։

Երրորդ տեղում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է, ում մասին լրատվամիջոցներում հիշատակվել է 314.081 անգամ:

Նրան հաջորդում է մեկ այլ ընդդիմադիր գործիչ՝ «Լավ» (İyi) կուսակության նախագահ տկն Մերալ Աքշեները։

Հատկանշական է, որ առաջատարների ցուցակում բացակայում է Թուրքիայում ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչներից «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Կարո Փայլանի ներկայացրած քրդամետ  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ցուցակում տեղ են զբաղեցրել միայն կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Սեզայի Թեմելլին։

Հայոց ցեղասպանության ժխտողականության կատաղի դեմքերից Դողու Փերինչեքը ևս մամուլում ամենաշատ հիշատակված քաղաքական գործիչների շարքում է։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}