• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 11:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական19:24, 13 Դեկտեմբեր 2019

Թուրքիայի պետական այրերի արձագանքը ԱՄՆ-ի Սենատին

Թուրքիայի պետական այրերի արձագանքը ԱՄՆ-ի Սենատին

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Անմիջապես հետևեցին արձագանքները Թուրքիայից: Արագորեն հայտարարություն տարածեց Թուրքիայի արտգործնախարարությունը, արձագանքեցին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: Եվ արձագանքները դեռ շարունակվում են: 

Ermenihaber.am-ը առանձնացրել է մի շարք թուրք պաշտոնյաների հնչեցրած կարծիքները:

Այպիսով ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքեցին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

Վերոնշյալ պաշտոնյաները դատապարտել են որոշման ընդունումը՝ հայտնելով, որ այն Թուրքիայի և թուրք ազգի համար առ ոչինչ է: Նրանք հայտարարություններում կրկնել են վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած «արխիվների թեզը»:

Թուրքիայի փոխնախագահ Օքթայը, նշելով, որ թուրքական արխիվները բաց են գիտնականների և պատմաբանների առջև, շեշտել է. «ԱՄՆ-ի Սենատը այսպես կոչված ցեղասպանության բանաձևի միջոցով փորձում է ստերով նորից պատմություն գրել: Մինչդեռ պատմության իրական վկաները ոչ թե սենատների և խորհրդարանների որոշումներն են, այլ արխիվները»:

Պաշտպանության նախարար Աքարը ծայրաստիճան անհիմն է համարել այն, որ պատմական հարցերում որոշումներ են ընդունում քաղաքական գործիչները: Նրա կարծիքով՝ արխիվներն ուսումնասիրելու դեպքում բոլորը կտեսնեն, որ թուրք ազգի պատմությունը իբր մաս-մաքուր է:

Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը համոզմուքն է հայտնել, որ ոչ մի երկիր օգուտ չի քաղի պատմությունը և իրավունքը քաղաքականացնելուց: Նա իր մյուս գործընկերների նման շեշտադրում է արել արխիվներից օգտվելու մտքի վրա՝ նշելով, որ Թուրքիան 1915-ի վերաբերյալ առկա բոլոր տեսակի փաստաթղթերը, արխիվները բացելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է:

«Կրկին ասում ենք, որ որպես պետություն բաց ենք այս հարցում գիտնականների առաջ ցանկացած գիտաժողովի և աշխատանքի առումով»:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Շենթոփը, անդրադառնալով արխիվների հարցին, հիշեցրել է, որ 2005թ Թուրքիան համատեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվներն ուսումնասիրելու առաջարկ էր արել Հայաստանին: Ըստ Շենթոփի՝ այդ առաջարկից 15 տարի անց էլ Հայաստանի կարևոր արխիվները փակ են: Նա նաև հարցը դիտարկել է թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում՝ նշելով, որ Սենատի որոշումը պետք չէ լուրջ ընդունել, քանի որ ԱՄՆ-ին չեն հետաքրքրում հայերը կամ «1915թ դեպքերը»: Շենթոփի կարծիքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի հետ բանակցային հարցերում առավելություն ձեռք բերել և դրա համար էլ օգտագործում է ամեն հնարավոր միջոց՝ այդ թվում և հայերին:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար
11:19, 10 սեպ
Թուրքիան ցավակցել է Կատարին իսրայելական հարձակման համար

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
14:49, 09 սեպ
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
12:42, 09 սեպ
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}