Տնտեսական15:10, 10 Դեկտեմբեր 2019
Թուրքիան նվազագույն աշխատավարձի ցուցանիշով Եվրոպայում 4 ամենավատ երկրներից մեկն է

Թուրքիայում ակտիվորեն քննարկվում է 2020թ. համար նվազագույն աշխատավարձի սահմանաչափը: Թուրքական «Sözcü» թերթի կայքը որոշ վիճակագրական տվյալներ է հրապարակել նվազագույն աշխատավարձի մասին, ինչպես նաև համեմատական անցկացրել եվրոպական երկրների հետ:
Թուրքիայում գրանցված աշխատողների 42.2 տոկոսը ստանում է նվազագույն կամ դրանից էլ ցածր աշխատավարձ, ինչը կյանքի որակի տեսանկյունից ավելի է մեծացնում նվազագույն աշխատավարձի նշանակությունը: Թուրքիայում մոտ 10 մլն աշխատող ամսական վաստակում է նվազագույն աշխատավարձին շատ մոտ գումար:
Եվրոպական երկրների շարքում նվազագույն աշխատավարձի տեսանկյունից Թուրքիան 4-րդ ամենավատ երկիրն է: Այս ցուցանիշով Թուրքիան առաջ է անցել միայն Սերբիայից, Բուլղարիայից ու Ալբանիայից:
Ըստ ԵՄ-ի վիճակագրական ծառայության (Eurostat)՝ ԵՄ-ի երկրների շարքում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը ստանում են Լյուքսեմբուրգում (2071 եվրո), որին հաջորդում են Իռլանդիան (1656 եվրո), Հոլանդիան (1636) և Գերմանիան (1557): Հնգյակը եզրափակում է Անգլիան՝ 1525 եվրոյով:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրել նաև մեկ այլ ուշագրավ տվյալի վրա՝ 2009-ին Թուրքիայից ցածր նվազագույն աշխատավարձ տվող 11 եվրոպական երկիր կար, իսկ 2019-ին այդ երկրների թիվը նվազել է՝ հասնելով 3-ի:
2009-ին Թուրքիայում նվազագույն աշխատավարձը եղել է 321 եվրո, իսկ 2019-ին հասել է 422 եվրոյի՝ տարեկան արձանագրելով միջինացված 2.8 տոկոսանոց աճ: Այս ցուցանիշով էլ առաջատարը 12 տոկոսանոց տարեկան աճով Ռումինիան է, որը մեկն է այն երկրներից, որտեղ 2009-ին Թուրքիայից ավելի քիչ նվազագույն աշխատավարձ էին (143 եվրո) ստանում, իսկ 2019-ին՝ ավելի շատ (446 եվրո):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |