Տնտեսական17:12, 10 Դեկտեմբեր 2019
Թուրքիան մարտահրավեր կնետի ԵՄ-ին՝ 3-րդ հորատող նավը ուղարկելով Միջերկրական ծով

Թուրքիան «Fatih» և «Yavuz» անունով հորատող նավերը Կիպրոսի ափամերձ ջրեր ուղարկելուց հետո, այժմ 3-րդ հորատող նավը այնտեղ ուղարկելու փնտրտուքի մեջ է: Այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով անգլիական Times թերթին: Նշվում է, որ թերթը Թուրքիայի այս քայլը բնորոշել է որպես Եվրամիությանն ուղղված մարտահրավեր՝ հակառակ Բրյուսելի բազմաթիվ զգուշացումներին:
«Հանդուգն Թուրքիան 3-րդ հորատող նավը կտեղակայի Միջերկրական ծովում» վերնագրով հոդվածում նշվել է, որ Անկարան բանակցություններ է վարում 3-րդ հորատող նավը ձեռք բերելու նպատակով: Բանակցություններ են ընթանում նաև Նորվեգիայի հետ. այդ երկրից է Թուրքիան գնել 1-ին 2 հորատող նավերը:
Թերթն անդրադարձել է նաև նոյեմբերի 27-ին Թուրքիայի ու Լիբիայի միջև Միջերկրական ծովի արևելյան մասում բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու ու 2 երկրների համար դրա սահմանները որոշելու նպատակով կնքված համաձանագրին: Հեղինակը նշել է, որ Հունաստանի շահերին հակասող համաձայնագիրը հանդիպում է Աթենքի քննադատությանն ու դատապարտումին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պնդմամբ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Այս «հիմնավորմամբ» Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրեք իրավունքներ ունեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |