Հասարակական12:58, 10 Դեկտեմբեր 2019
Իտալացի գործիչը հիասթափվել է Nutella-ից՝ իմանալով, որ դրա մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում

Իտալիայի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի նախկին օգնական, աջակողմյան ընդդիմադիր ուժի առաջնորդ Մատեո Սալվինին, իմանալով, որ «Nutella» շոկոլադե կրեմում թուրքական պնդուկ է օգտագործվում, հայտարարել է, որ հիասթափվել է «Nutella»-ից ու այլևս չի սիրում այն:
«Իմացել եմ, որ «Nutella»-ի պատրաստման մեջ թուրքական պնդուկ է օգտագործվում, ես նախընտրում եմ աջակցել այն կազմակերպություններին, որոնք իտալական արտադրանք են օգտագործում»:
Ընդդիմադիր գործիչը իտալական հայտնի «Ferrero» ընկերությանը, որին պատկանում է «Nutella» ապրանքանիշը, կոչ է արել օգտագործել միայն իտալական պնդուկը:
Նշենք, որ աշխարհում պնդուկի արտադրության և արտահանման 70%-ը պատկանում է Թուրքիային, որին հաջորդում է Իտալիան` 20% ծավալով, իսկ ամենախոշոր գնորդը հանդիսանում է իտալական «Ferrero» ընկերությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բայազետ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |