• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 00:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական20:05, 08 Դեկտեմբեր 2019

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. սկսվել է ձայների հաշվարկը

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. սկսվել է ձայների հաշվարկը

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքում ընտրական եռուզեռ է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11֊ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։

Թուրքիայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են։ Ձայների հաշվարկն արդեն սկսվել է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում Ֆերիքյոյի, Բաքըրքյոյի և Սամաթիայի ընտրատեղամասերը, քանի որ այս թաղամասերից ամենաշատ պատվիրակներն են ընտրվելու։ Քվեակության արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։ Ըստ այդմ, կախված նրանից, թե ովքեր կընտրվեն որպես պատվիրակներ, կարելի կլինի գուշակել դեկտեմբերի 11-ին կայանալիք ընտրության հավանական արդյունքը։

Ըստ «Ermenihaber.am»-ի
` Ստամբուլում գտնվող թղթակցի, ընդհանուր առմամբ համայնքը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ընտրությանը։ Հայաշատ բոլոր թաղամասերում ընտրատեղամասերը բազմամարդ են եղել, նույնիսկ հերթեր են գոյացել։ Իսկ Ֆերիքյոյ թաղամասի ընտրատեղամասում նույնիսկ ընտրության ժամանակը մի քանի րոպեով երկարացվել է, որպեսզի հերթում գտնվող բոլոր ընտրողները կարողանան քվեարկել։

Նախնական, ոչ պաշտոնական տվյալներով որոշ ընտրատեղամասերում առաջատար են Սակահ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող պատվիրակները։

Նշենք, որ «Ermenihaber» կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով ևս առաջատար է Սահակ Մաշալյանը։ Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}