Քաղաքական10:03, 06 Դեկտեմբեր 2019
ԱՄՆ Սենատում 3-րդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը 3-րդ անգամ Սենատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N150 բանաձևը:
Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Սենատում 3-րդ անգամ փորձելով օրակարգ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հարցադրում է արել.
«Արդյո՞ք մենք ճանաչում ենք տեղի ունեցած ցեղասպանությունը, թե՞ պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»:
Ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևը և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով N150 բանաձևի ընդգրկմանը Սենատի օրակարգում:
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- ասել է Մենենդեսը:
Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր Թեդ Քրուզը՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ն բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Քրուզը, քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը, վստահություն է հայտնել, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:
«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, և դաշնակիցները պիտի միմյանց ասեն ճշմարտությունը»,- ընդգծել է Քրուզը:
Հակառակ այս ամենին՝ Հյուսիսային Դակոտայի սենատոր Քևին Քրամերն արգելափակել է բանաձևը՝ հայտարարելով. «Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:
Ի պատասխան Մենենդեսը հակադարձել է. «Ես մտադիր եմ այս փաստաթղթով ելույթ ունենալ այստեղ ամեն շաբաթ»:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության մասին բանաձևն արգելափակվել է Սպիտակ տան ցանկությամբ:
Նշենք, որ ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի` մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատին 2 անգամ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի վրա վետո էին դրել հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմը և Դեյվիդ Պերդյուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Այն Համարվում է Եվրոպայում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանը։
Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ Հանիյեն շաբաթավերջին կայցելի Թուրքիա:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |