• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 00:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային15:38, 04 Դեկտեմբեր 2019

Թուրք լրագրող. «Աշխարհում չկա որևէ երկիր և ժողովուրդ, որ իրար այսքան մոտ և իրարից այսքան հեռու լինեն»

Թուրք լրագրող. «Աշխարհում չկա որևէ երկիր և ժողովուրդ, որ իրար այսքան մոտ և իրարից այսքան հեռու լինեն»

Թուրքական «Sakarya Yeni Haber» թերթի լրագրող Շերիֆ Սարըն այցելել է Հայաստան և տպավարությունների մասին հոդված գրել իր սյունակում:

«Իմ դիտարկումները հայերի երկրի` Հայաստանի մասին» հոդվածի առաջին մասում հեղինակը շեշտում է, որ  աշխարհում չկա որևէ երկիր և ժողովուրդ, որ իրար այդքան մոտ և միաժամանակ իրարից այդքան հեռու լինեն:

«Վրաստանից Հայաստան մուտք գործելու համար անցնում ենք Գոգավան-Գուգիտի սահմանային անցակետը: Իրականում մտածում էի, որ ստուգումների ընթացքում ինչ-որ խնդիր կծագի, քանի որ Վրաստանում մեր ուղեկցորդն ասել էր, որ Հայաստան մուտք գործելու ժամանակ հնարավոր է խնդիր ունենանք, ինչն էլ պատճառ էր դարձել, որ ես բացասական նախապաշարմունքով տրամադրվեի: Սակայն անցակետում ամեն ինչ արտակարգ հարթ ընթացավ: Մաքսակետի աշխատակիցների վերաբերմունքը բավականին դրական էր»,- պատմում է Շերիֆ Սարըն:

Այնուհետև նշում է, որ Հայաստան մուտք գործելիս երկժամյա ճամփորդությունից հետո իրենք դադար են առել և հայտնվել «1960-ականների միջավայրում», որն էլ զարմացրել է իրենց և հետաքրքիր երկիր այցելելու զգացողություն հաղորդել:

Պատմում է, որ երբ շարունակում են ճանապարահը, ճամփեզրին մի տուրիստական գործակալություն են նկատում, մտնում են ներս և այնտեղ իրենց դիմավորում է «ժպտերես երկու երիտասարդ»:

«Գրասենյակի աշխատակիցները, իմանալով, որ Թուրքիայից ենք, մեզ էլ ավելի ջերմ են վերաբերվում: Փորձում ենք միմյանց անգլերենը, թուրքերենը և հայերենը  հասկանալ:  Մոտակա շրջանի վերաբերյալ տեղեկություն ենք ստանում  և շարունակում մեր ճանապարհը»,-գրում է թուրք լրագրողը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին:

«Արժե տեսնել Սևանա լիճն ու Սևանավանքը»:

Հայաստանի տեսարժան վայրերից թուրք լրագրողն առաջինն այցելել է Սևան: Նա իր հոդվածում նկարագրել է Սևանա լիճն ու Սևանավանքը՝ ընդգծելով, որ լիճն ամենամեծն է Կովկասում:

«Երևում է, որ պատմական Սևանավանքի նկատմամբ աշխարհի տարբեր կողմերից եկած զբոոսաշրջիկների հետաքրքրությունը բավականին մեծ է, ինչպես և մերը: Զգացվում է, որ այս տարածքը Հայաստանի համար  պատմական և զբոսաշրջային արժեքները միավորող առանձնահատուկ շրջան է»,-գրում է հոդվածի հեղինակը:

Ավարտելով հոդվածի առաջին մասը՝ թուրք լրագրողը նշում է,  որ հաջորդ մասում անդրադառնալու է երևանյան տպավորություններին:

Աղբյուր`    sakaryayenihaber.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}