• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 10:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:45, 03 Դեկտեմբեր 2019

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության նոր սրահը կրում է Զաբել Եսայանի անունը

Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության նոր սրահը կրում է Զաբել Եսայանի անունը

1993թ․ Թուրքիայում իր գործունեությունը սկսած հայկական «Արաս» հրատարակչությունը արդեն ունի միջոցառումների նոր սրահ, որը կրում է հայտնի արևմտահայ գրող Զաբել Եսայանի անունը։ Եսայան սրահի բացումը նշանավորվել է սրահում կազմակերպված մամուլի ասուլիսով։

Եսայան սրահը գտնվում է Ստամբուլի Իսթիքլալ պողոտայի ծայրին գտնվող «Hıdivyal Palas» անվամբ շինության առաջին հարկում։ Իր գոյության առաջին իսկ օրից «Արաս» հրատարակչությունը տեղավորվել է հենց այս շենքում՝ սկզբում շենքի երկրորդ հարկի մեկ սենյակում, ապա տեղափոխվել  է նկուղային հարկ։

«Արաս» հրատարակչության գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը մամուլի աուլիսի ժամանակ  նշել է, որ Եսայան սրահը կլինի հրատարակչության կազմակերպած հանդիպումների, քննարկումների, աշխատարանների և այլ միջոցառումների անցկացման վայրը, այն նաև բաց կլինի բոլորի առաջ և հատկապես՝ կանանց և երեխաների համար կազմակերպվելիք միջոցառումների համար։




Հիշեցնենք, որ Զաբել Եսայանը ծնվել է 1878թ․՝ Ստամբուլի Սկյուտար (Üsküdar) շրջանում։ 20-րդ դարի հայտնի հայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս և գրականագետ Զաբել Եսայանը թղթին է հանձնել իր ժամանակի կարևորագույն իրադարձությունները։ Երբ 1900-ականների սկզբին սկսվում են հայկական ջարդերը, Զաբել Եսայանը պարբերաբար այցելում է Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրեր, և այն զարհուրելի տեսարանները, որոնց ականատես է լինում երիտասարդ մտավորականը, արտացոլվում են նրա այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Ավերակներուն մեջ», «Անեծք», «Երբ այլևս չեն սիրեր» երկերը։ Զաբել Եսայանը միակ կինն էր, ում անունը նախապես տեղ էր գտել 1915թ․ ապրիլի 24-ին աքսորման  ենթակա հայ մտավորականների ցանկում։ Սակայն նրան հրաշքով հաջողվում է փախչել և ապաստանել Թիֆլիսում։ Եսայանը մահացել է 1943թ․։ 







Աղբյուր`    arasyayincilik.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}