• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 03:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական10:35, 02 Դեկտեմբեր 2019

Էրդողանի ելույթի պատճառով հունական պատվիրակությունը լքել է միջոցառման վայրը

Էրդողանի ելույթի պատճառով հունական պատվիրակությունը լքել է միջոցառման վայրը

Թուրքիայի Էդիրնե քաղաքում տեղի է ունեցել Տրանսանատոլիական գազատարի (TANAP) MS4 հատվածի (եվրոպական հատվածը-խմբ.) բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա գտնված հունական պատվիրակությունը սկանդալով հեռացել է բացման արարողությունից: 

Հունաստանի էներգետիկայի և շրջակա միջավայրի հարցերով փոխնախարար Դիմիտրիս Իկոնոմուի գլխավորությամբ հունական պատվիրակությունը լքել է միջոցառման վայրը այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է սադրիչ հայտարարություններ անել։

Վերջինսա հայտարարել է, որ Թուրքիան չի դադարեցնի իր ուսումնասիրությունն ու հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում՝ համարելով դա միջազգային իրավասությունների շրջանակում ընթացող գործողություն:

Ըստ Էրդողանի ձևակերպման՝ «հիմա ոչ մի գոռոց և ճիչ չի ստիպի Թուրքիային հետ քաշել այն նավերը, որոնք Միջերկրական ծովում զբաղվում են հորատման աշխատանքներով»:

Թուրքիայի նախագահի այդ ելույթը խստիվ դատապարտել է Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը: Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։

Հիշեցնենք, որ TANAP գազատարի առաջին փուլի գործարկման արարողությունը կայացել է 2018 թվականի հունիսի 12-ին։ Նույն տարվա հունիսի 30-ին սկսվել են TANAP-ով ադրբեջանական գազի կոմերցիոն մատակարարումները։ 2019 թվականի հունիսի 15-ին Շահ Դենիզի հանքի ադրբեջանական գազը TANAP-ով հասել է թուրք-հունական սահման։

Աղբյուր`    Birgun, Armeniansputnik

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել
16:58, 13 հուն
Թուրքիայում քամու էներգիայի հզորությունը ռեկորդային աճ է գրանցել

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին
16:09, 13 հուն
Իսրայելի հարվածից հետո նավթի գինը հասել է վերջին 5 ամսվա առավելագույնին

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

Գերմանացի զբոսաշրջիկները նախընտրում են Թուրքիան, բայց քիչ են ծախսում
13:25, 12 հուն
Գերմանացի զբոսաշրջիկները նախընտրում են Թուրքիան, բայց քիչ են ծախսում

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}