Մշակութային10:54, 02 Դեկտեմբեր 2019
Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքը, ըստ լուրերի, վերածվելու է հյուրանոցի
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուն քննադատել է մշակույթի նախարար Մեհմեթ Էրսոյին պատմական շինությունների վերականգնման ընթացքում ցուցաբերած անտարբերության համար:
Պատգամավորը նկատել է տվել, որ վերականգնման ընթացքում վնաս են հասցվել պատմական մի շարք շինությունների:
Նախարար Էրսոյը գրավոր պատասխանել է ընդդիմադիր պատգամավորին՝ անդրադառնալով նաև Թուրքիայում հայերից բռնագրավված պատմական «Սանասարյան հան» շենքին:
Վերջերս լուրեր են շրջանառվում, որ հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես հյուրանոց:
Էրսոյը նշել է, որ «Սանասարյան հան» անշարժ գույքի վերաբերյալ շարունակվում է իրավական գործընթացը և պնդել, որ գույքը պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Թուրքական դատարանի որոշմամբ «Սանասարյան հանը» 2018-ին վերադարձվել էր Պոլսի հայոց պատրիարքարանին, բայց հետո նորից պետականացվել է:
Նրա խոսքով` «Սանասարյան հան» շենքի նկատմամբ այդ խախտումները վարձակալի կողմից են իրականացվել:
«Շրջանային պաշտպանության խորհրդի փոխանցմամբ` 4 անգամ արդեն դատական հայց է ներկայացվել»,-ասել է նախարարը:
Նշենք, որ «Սանասարյանի հանը» կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:
Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:
Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը:
Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
95 տարվա դադարից հետո առաջին պատարագը մատուցվել է 2010-ի սեպտեմբերի 19-ին։
Թուրքիայի իշխանությունների կողմից թողտվության և անուշադրության մատնված վանական համալիրում կիսով չափ կանգուն մնացած եկեղեցու մասին հոգ է տանում միայն մի քուրդ հովիվ:
Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի ցուցակում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում համառության պատճառը» հոդվածը
Ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված:
Մերկելը նաև նշել է, որ Գերմաիայում մշտական բնակություն հաստատածների թիվն աճել է և այդ մարդկանց հասարակության մեջ ինտեգրելու խնդիրը շարունակվում է։
Թուրքիայի հյուիսիս-արևմուտքում գտնվող Ստամբուլի նահանգում տեղած հորդառատ անձրևները ջրհեղեղների պատճառ են դարձել:
Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաքի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |