Տնտեսական16:16, 29 Նոյեմբեր 2019
10 ամսում Թուրքիա է մեկնել ավելի քան 40մլն զբոսաշրջիկ

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը տվյալներ է հրապարակել 2019թ. հունվարից մինչև նոյեմբեր Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների մասին: Ըստ այդմ` միայն հոկտեմբերին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը կազմել է 4.3մլն՝ արձանագրելով 14.3 տոկոսանոց աճ: Իսկ 2019թ. հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը կազմել է 40 մլն 719.786, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.47%-ով:
Թուրքիա մեկնած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Գերմանիայի, Անգլիայի, Բուլղարիայի և Իրանի քաղաքացիները:
Նախարարության հրապարակած տվյալներով` Թուրքիայի քաղաքներից զբոսաշրջիկներն ամենից շատ նախընտրել են Անթալիայի հանգստավայրերը: Անթալիան, որպես Թուրքիայի «զբոսաշրջության մայրաքաղաք» 2019թ. տվյալ ժամանակահատվածում հյուրընկալել է 15 մլն զբոսաշրջիկի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ընդդիմադիր կուսակցապետը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» անվանել է «համակարգված չարիքի կազմակերպություն»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |