Գիտակրթական17:23, 29 Նոյեմբեր 2019
Անկարայում թուրք-վրացական հարաբերություների մասին միջազգային գիտաժողով տեղի կունենա

Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվի և պատմության բարձրագույն ընկերությանը կից «Թուրքական պատմագիտական ընկերության» կողմից կազմակերպում է «Նոր և նորագույն ժամանակաշրջանում թուրք-վրացական հարաբերությունները» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը: Այն տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Անկարայում:
Գիտաժողովին ներկայացվելու են ժամանակակից ուսումնասիրություններ ռուսական և օսմանյան կայսրությունների օրոք տեղի ունեցած պատմական իրադարձությունների վերաբերյալ և դրանց ազդեցությունը թուրք-վրացական հարաբերությունների վրա:
Այս խորագրով առաջին գիտաժողովը տեղի է ունեցել 2016թ. Վրաստանի Մեսխեթ քաղաքում, որի ժամանակ քննարկվել է թուրք-վրացական հարաբերությունների պատմությունը և նպատակ է դրվել խթանել երկու երկրների հարաբերություներին ուղղված ուսումնասիրությունները:
Աղբյուրի փոխանցմամբ` Մեսխեթի գիտաժողովին հաջորդել են Տրապիզոնում և Վրաստանի Գորի քաղաքում իրականացված գիտաժողովները, որոնցում անդրադարձ է եղել թուրք-վրացական հարաբերությունների ակունքներին և միջնադարում երկու ժողովուրդների միջև հաստատված հարաբերություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |