• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 11:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:08, 28 Նոյեմբեր 2019

Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել

Թուրքիայի Իզմիր նահանգի Գազիեմիր շրջանում անհայտ անձինք ալևի քաղաքացիներին պատկանող տների պատերի վրա կարմիր ներկով «X» նշանն են արել և ռասիստական գրություն թողել: Կարմիր ներկով գրել են` «հեռացիր ալևի», որը, սակայն, ալևիները սև ներկով ծածկել են` վերածելով վարդի պատկերի:

Դեպքի կապակցությամբ Իզմիրի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել:

Իզմիրի նահանգապետ Էրոլ Այյըլդըզն այս ռասիստական գրության վերաբերյալ պնդել է, որ այն  կրոնական հողի վրա չի կատարվել:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մամուլի խոսնակ Օմեր Չելիքը ևս անդրադարձել է այդ միջադեպին՝ Twitter-ում գրառում անելով.

«Մեր ալևի քաղաքացիների դեմ ուղղված այս տգեղ արտահայտությունների փաստով իրավապահ մարմինները հանգամանալից քննություն են իրականացնում: Ամեն ինչ բացահայտվելու է»:

Հիշեցնենք, որ ալևիները հիմնականում բնակվում են Սիրիայի հյուսիս-արևմտյան և Թուրքիայի հարավային, կենտրոնական լեռնային շրջաններում, Թուրքիայում պաշտոնապես համարվում են իսլամի շիա ուղղության հետևորդ համայնք, բայց մի շարք ալևիների կողմից այս տեսակետը չի ընդունվում: Ոմանք պնդում են, որ ալևիզմը, որը դավանում են միլիոնավոր քրդեր, զազաներ և թուրքեր, առանձին կրոն է և իր մեջ սինթեզում է իսլամի, քրիստոնեության, հուդայականության և անգամ հեթանոսության տարրեր: Ալևիներն իրենք իրենց հաճախ անվանում են «քըզըլբաշ»: Բազմաթիվ պատմաբաններ դեռևս չեն գտնում ալևիների ծագման և կրոնական ինքնության հետ կապված մի շարք հարցերի պատասխանները:

Աղբյուր`    diken.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին»
Էրդողան. «Ուշադիր հետևել եմ Աբու Դաբիում հայ-ադրբեջանակն հանդիպումներին»

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի իր գործընկերոջ հետ:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}