Տարածաշրջան13:49, 27 Նոյեմբեր 2019
Թուրքիայում Իրանի դեսպան. «Թուրք ժողովուրդն Իրանին բարեկամ երկիր է համարում»

Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարազմանդը հարցազրույց է տվել թուրքական հեռուստաալիքներից մեկին, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև Իրան-Թուրքիա փոխհարաբերություններին։
Դեսպանը մասնավորապես նշել է, որ Իրանի և Թուրքիայի հարաբերություններն ավելի քան 500 տարի է կայուն ու ամուր են, և ներկայումս էլ Թուրքիայի քաղաքական ուժերը Իրանի հարցում կոնսենսուս ունեն։
Ըստ Ֆարազմանդի՝ թուրք ժողովուրդն Իրանն ընկալում է որպես բարեկամ երկիր, Թուրքիայում ավելի մեծ է հետաքրքրությունը պարսկերենի նկատմամբ քան նույնիսկ Իրանում, ոչ ոք Իրանը չի դիտարկում որպես սպառնալիք, ուստի այս երկու երկրները կարող են լավ գործնկերներ լինել։
Խոսելով տնտեսական փոխհարաբերություններից՝ Մոհամմադ Ֆարազմանդն ասել է, որ 2018 թվականին Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9.3 միլիարդ դոլար, սակայն իրենք նպատակ ունեն այդ թիվը հասցնել 30 միլիարդի։
Իրանի դեսպանը շեշտել է նաև, որ երկու երկրների միջև առևտուր չի իրականացվում ամերիկյան դոլարով, այլ՝ եվրոյով կամ թուրքական լիրայով։ Ներկայումս առևտրի 35%-ն իրականացվում է տեղական արժույթներով և մտադրություն կա ավելացնելու թուրքական լիրայով և իրանական թումանով իրականացվող առևտրի մասնաբաժինը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |