Միջազգային14:14, 26 Նոյեմբեր 2019
Ամերիկացի սենատոր. «Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին»

Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով: Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորացնող ռուսական արտադրության S-400-ների թեմայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը Twitter-ում գրառում է կատարել:
«Վաշինգտոն կատարած այցից 2 շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և S-400-ների հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Ներկայիս օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոց կիրառի: Իսկ Պոմպեոն (ԱՄՆ պետքարտուղար) պետք է ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա «անվտանգության գոտու» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների պատճառով»:
Հիշեցնենք, որ Հոլլենն ամերիկացի այն սենատորներից է, որը քննադատել է Թուրքիային Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը և պատժամիջոցների նախագիծ պատրաստել:
Two weeks after his WH visit, Erdogan is thumbing his nose at Trump, the U.S. + NATO, and crossing another red line on S-400s.
— Chris Van Hollen (@ChrisVanHollen) November 25, 2019
Existing law requires Trump to impose sanctions. Pompeo must also confront Turkey about its latest ‘safe zone’ violations and attacks against the Kurds. https://t.co/vNCbdf8sm6
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |