Քաղաքական18:00, 22 Նոյեմբեր 2019
Գերմանիայում մահմեդական հոգևորականներ պատրաստելու ծրագիր է ներդրվում
Գերմանիայի կառավարությունը նախագիծ է սկսել, որի շրջանակներում իմամներ (մահմեդական հոգևորականներ) են պատրաստվելու այդ երկրի մզկիթներում ծառայելու համար: Գերմանիայի կառավարությունը երկրում գործող իսլամական հիմնադրամների հետ համատեղ իմամներ պատրաստելու համար հատուկ կրթական նախագիծ է ներդնում: Իսկ հետո Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի համալսարանի աջակցությամբ Իսլամի քոլեջ է հիմնելու:
Նշվում է, որ ներդրվող այդ փորձնական ծրագրի համար Գերմայիայի 2020թ. բյուջեում արդեն 400.000 եվրո է առանձնացվել: Բյուջեի նախագծի մեջ ծրագիրը ձևակերպված է հետևյալ կերպ՝
«Իսլամական համայնքների համար հոգևոր ծառայողների ուսուցման համար մոդելային նախագիծ»: Նախագիծն իրականացնելու համար հատուկ հիմնադրամ է հիմնվելու, որի կազմում կլինեն նաև անդամներ Գերմանիայում գործող իսլամական կազմակերպություններից ու իսլամական համայնքներից:
Այս ծրագիրը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել երկրում գործող իսլամական հիմնադրամների կողմից: Նախագծի մասնակիցներից «Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդ» հիմնադրամի նախագահ Աիման Մազյեքը դրական է գնահատել նախաձեռնությունը, ասելով, որ իրենք միշտ էլ կողմ են եղել Գերմանիայում իմամներ պատրատելուն: Նախագծին աջակցություն է հայտնել Գերմանիայի Ձախերի կուսակցությունը, որում ընդգրկված Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների գործունեությունը (հատկապես Հայոց ցեղասպանության հարցում) հաճախ հարուցում են Անկարայի դժգոհությունը:
Նախագծին խիստ բացասաբար է ազդել «Կրոնական գործերի թուրք-իսլամական միություն» հիմնադրամը (DİTİB), որը Գերմանիայում գործող ամենամեծ իսլամական հիմնադրամներից է՝ իր խնամակալության տակ այդ երկրում ունենալով 1000-ից ավելի մզկիթ:
Թուրքական կառավարության հետ սերտ կապերով ու իր վրա ունեցած Անկարայի մեծ ազդեցությամբ հայտնի DİTİB-ի Ներքին Սաքսոնիայի ու Բրեմեն նահանգի ղեկավար Ալի Իսհան Ունլյուն հայտարարել է, որ իմամ պատրաստելը ոչ թե պետության, այլ համայնքների գործն է: Հայտնի է, որ հիմնադրամի խնամակալության տակ գտնվող մզկիթներում ծառայում են ավելի քան 1000 իմամ, որոնց մեծ մասը նշանակվում են Թուրքիայից և միջինում 4 տարի ծառայությունից հետո վերադառնում են Թուրքիա: DİTİB-ի կազմում ծառայող իմամները իրենց աշխատավարձերը ամբողջությամբ ստանում են Թուրքիայից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում իր կանխատեսումներն է ներկայացրել Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Վերջին օրերին, ըստ թուրքական մամուլում շրջանառվող լուրերի, Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են նոր ռազմական գործողություն սկսել քրդական ուժերի դեմ՝ Հյուսիսային Իրաքում։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |