Հասարակական11:56, 21 Նոյեմբեր 2019
Թուրքիայի բանտերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել

Նոյեմբերի 20-ին՝ երեխաների իրավունքների համաշխարհային օրը, Բրյուսելում Եվրախորհրդարանի (ԵԽ) շենքի մոտ հավաքված բազմաթիվ ցուցարարներ բողոքել են Թուրքիայի բանտերում գտնվող մանկահասակ երեխաների իրավունքների ոտնահարումների դեմ:
Եվրոպայի տարբեր երկրներից եկած ցուցարարները պարզել են հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Թուրքիայի բանտերում գտնվող փոքրիկ երեխաները պետք է բաց թողնվեն»:
Բողոքի ակցիան կազմակերպվել է «Others» (կենտրոնը Բելգիա) «Human right Defenders» (կենտրոնը Գերմանիա) կազմակերպությունների կողմից:
«Human right Defenders»-ի ներկայացուցիչ Օղուզհան Ալբայրաքը, տեղեկացրել է, որ Թուրքիայի ազատազրկման վայրերում վերջին շրջանում արդեն 3 երեխա է մահացել:
Նշվում է, որ ակցիային զուգահեռ Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայի ստորագրման 30 ամյակին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արգելափակումների հիմնական պատճառները եղել են հասարակական կարգը խախտող, ահաբեկչություն քարոզող կամ տարածող, ինչպես նաև ատելության խոսք պարունակող գրառումները։

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյալներ է հրապարակել 2024-ին երկրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |