Քաղաքական12:49, 20 Նոյեմբեր 2019
Թուրքիան դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել և դատապարտել Հորդանան գետի արևմտյան ափում Իսրայելի կողմից կառուցված բնակավայրերի մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հնչեցրած արտահայտությունները:
Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Վաշինգտոնն արդեն անօրինական չի համարում Իսրայելի վերահսկողության տակ գտնվող (պաղեստինյան-խմբ.) տարածքներում հրեական կառավարության կողմից հիմնված բնակավայրերը:
Թուրքական կողմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ի կառավարությունը, որը Երուսաղեմի ու Գոլանի բարձունքների վերաբերյալ իր ձևակերպումներով դուրս եկավ ողջ միջազգային հանրության դեմ, այս անգամ էլ Արևմտյան ափում կառուցված բնակավայրերի անօրինական չլինելու մասին պնդումներով Իսրայելի ապօրինի գործողություններն արդարացնելու հերթական հանդուգն ու օրենք չճանաչող դիրքորոշումն է արտահայտում»:
Նշվում է, որ Պոմպեոյի հայտարարությունը ակնհայտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը ու խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը: Ըստ թուրքական կողմի՝ ԱՄՆ-ի այդ քայլը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ այդ իրավունքը չի կարող փոխվել մի երկրի քմահաճ ձևակերպումներով:
«Թուրքիան միջազգային հանրության պատասխանատվության զգացում ունեցող բոլոր անդամների հետ միասին շարունակելու է պաշտպանել Պաղեստին պետության անկախությունը ու Պաղեստինի եղբայրական ժողովրդի իրավունքները»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիայի ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Գազայի վրա Իսրայելի հարձակումներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։

Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել Անկարայում կառուցվող արտգործնախարարության նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |