Մշակութային17:02, 19 Նոյեմբեր 2019
Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է
![Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է](https://www.ermenihaber.am/news_images/57/169743_2/f5dd3e7d5165cc_5dd3e7d5166d2.jpg)
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ:
Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին քիչ բան է հայտնի:
«Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: 19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը:
Եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդել Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները: Եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Թունչը նշում է, որ Սբ. Սարգիսը մյուս մեծ եկեղեցիների նման իր կազմում ունեցել է դպրոց.
«Այդ դպրոցն էլ եկեղեցուց շատ ուշ չի կառուցվել: 16-րդ դարում այնտեղ հայերեն և աստվածաբանություն է դասավանդվել: 1800-ականներին Դիարբեքիրի վիլայեթի 2 դպրոցներից մեկը Սբ. Սարգսի, մյուսը Սբ. Կիրակոսի կազմում էր: Այդ 2 դպրոցներում մինչև կեսօր հայերեն և թուրքերեն են դասավանդվել, իսկ կեսօրից մինչև երեկո՝ ձեռագործ արհեստներ: Սակայն հայոց պատրիարք Կարապետ 3-րդը, հասկանալով, որ գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ, համայնքին շրջաբերական է ուղարկում՝ պահանջելով առևտրականների ու արհեստավորների հովանավորությամբ դպրոցներ կառուցել: 1800-ականներին այս վիլայեթներում ամենուր սկսում են դպրոցներ կառուցել: Դպրոցների կառուցմամբ աշխուժանում է կրթական գործընթացը, ինչի շրջանակներում Սբ. Սարգիս եկեղեցու կազմում 1847-ին մեկ հատ էլ օրիորդաց դպրոց է կառուցվում, որն ավելի ուշ դասընթացներ է առաջարկում նաև չափահասների համար: Այդպիսով դպրոցը շատ արհեստագործների համար առաջընթաց է ապահովել իրենց գործունեության ոլորտում:
Հայկական դպրոցներում հիմնականում դասավանդում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, օսմանյան գրականություն, տրամաբանություն, քրեական օրենսգիրք, կրոններ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:
Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանկներում կառուցված հայկական դպրոցներ են»:
Թունչը պատմում է, որ Օսմանյան կայսրությունում 4572 ոչ քրիստոնեական դպրոց է եղել, սակայն դրանցից 4074 չեն ունեցել պաշտոնական թույլտվություն, իսկ Սբ. Սարգիս եկեղեցու կազմում գործող դպրոցներին թույլտվություն է տրվել միայն 1893 թվականին:
«Օրիորդաց դպրոցին, սակայն, այդպես էլ թույլտվություն չի տրվել,- շարունակում է Թունչը: -Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած 1893-ին փաստաթղթեր ստանալու հանգամանքին՝ Սբ. Սարգիս եկեղեցին ու դպրոցներն անմասն չեն մնացել 1894-96թթ. սադրանքներից: Եկեղեցին այրվել է, դպրոցներն՝ ավերվել: Միևնույն ժամանակ լրջորեն ավերվել են բազմաթիվ հայկական արհեստանոցներ, խանութներ ու տներ:
«1899-ին թվագրվող մի փաստաթղթում նշվում է, որ եկեղեցու դպրոցների վերանորոգման համար թույլտվություն է ստացվել: Այդ գործընթացից հետո ուսումնական կյանքը շարունակվել է դպրոցներում՝ չնայած բազմաթիվ տներից հավաքվել էին հայերեն դասագրքերը:
1915-ից հետո եկեղեցին ու դպրոցները բռնագրավողները դրանք օգտագործել են որպես անմշակ բրնձի ֆաբրիկա, անասնագոմ, հացահատիկի պահեստ և այլն: Վերջին տարիներին Սուր թաղամասում տեղի ունեցած բախումներից (նկատի ունի 2015-դեկտեմբերից 2016-ի մարտին թաղամասում քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև տեղի ունեցած բախումները-խմբ.) հետո թաղամասում սկսած քաղաքաշինության ծրագրի հետևանքով եկեղեցին հայտնվել է քանդվելու վտանգի մեջ»,- նշում է Թունչը:
Նրա խոսքով՝ այս պահին գանձախույզների հարձակումները եկեղեցու վրա շարունակվում են, ուստի 80 տոկոսով ավերված եկեղեցին պահպանելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:
«Եթե եկեղեցին քանդվի, նրա հետ կվերանա մի ամբողջ պատմություն ու հիշողություն»,- ահազանգում է Թունչն ու նշում որ չնայած եկեղեցին քանդվելու եզրին է, բայց դեպի իրեն է ձգում բազամաթիվ զբոսաշրջիկների Թուրքիայից ու արտասահմանից:
«Ամեն տարի այստեղ Հայաստանից խմբեր են գալիս: Եթե վերականգնվի, կդառնա զբոսաշրջիկների մշտական կանգառներից մեկը»,- եզրափակում է Թունչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Ադրբեջանցի երգուչուհու «գորշ գայլերի» ժեստն արժանացել է Էրդողանի ծափահարությանը (Տեսանյութ)](https://www.ermenihaber.am/news_images/94/280246_2/azerin_sarkinin_sonunda_bozkurt_isareti_yapti_cumhurbaskani_erdogan_alkisladi_17210842255423_1.thumb.jpg)
Հուլիսի 15-ին «Ժողովրդավարության և ազգային միասնության օրվա» կապակցությամբ Թուրքիայոմ ելույթ է ունեցել ադրբեջանցի երգչուհի Ազերինը։
![Թուրքիայում շարունակվում են գանձագողության դեպքերը](https://www.ermenihaber.am/news_images/94/279381_2/232074171_1719248925.thumb.jpg)
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ։
![Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ․ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը](https://www.ermenihaber.am/news_images/94/279238_2/2_5.thumb.jpg)
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի աղոթքից և օրհնությունից հետո։
Ուղիղ խոսք
![Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում](https://www.ermenihaber.am/news_images/55/163609_2/erdogan_1552_3879.jpg)
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2024-ին աշխարհի մակարդակով ամենաուժեղ ռազմաօդային ուժեր ունեցող երկրների ցանկը:
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարել է, որ այդ կայանը Թուրքիայի արտերկրում առաջին երկրաշարժերի մոնիտորինգի կայանն է։
Վան քաղաքում անհայտ անձինք ջնջել են հետիոտնային անցմանը կից քրդերեն գրությունը փոխարինելով այն ռասիստական գրառմամբ։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող կուսակցության առաջնորդն անդրադարձել է իշխող կուսակցության ղեկավարության ներքո գտնվող ՏԻՄ-երի պարտքերին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը, Գազայում վերջին զարգացումները, իրավիճակը Սիրիայում և այլ տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |