Քաղաքական11:41, 15 Նոյեմբեր 2019
Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը արգելափակած սենատորը Թուրքիային պատժամիջոցներով է սպառնացել
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական անդամ Լինսի Գրահամը, ով նախօրեին վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիային սպառնացել է, որ սենատը կընդունի պատժամիջոցները:
Գրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ S-400 ՀՕՊ համակարգերի ու անվտանգության գոտու խնդիրների մասով ԱՄՆ-ի համար ընդունելի լուծման չհասնելու դեպքում իրենք սենատում քվեարկությամբ կընդունեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք ավելի վաղ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում:
Սենատորը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները քվեարկության դնելու պարագայում կողմ են քվեարկելու Սենատի 100 անդամներից առնվազն 95-ը:
Reuters գործակալությունն էլ, հղում անելով Կոնգրեսի իր աղբյուրին, գրել է, որ սենատորները Էրդողանին բաց տեքստով ասել են, որ ցանկանում են շարունակել Թուրքիայի հետ դաշնակցությունը, սակայն Անկարան չպետք է սպասի, որ Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգերի գնումը կարող է անհետևանք անցնել:
Գրահամը լրագրողներին պատմել է նաև օվալաձև սենյակում Էրդողանի ցուցադրած տեսանյութի մասին, որում պատմվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) Թուրքիայում իրականացված զինված հարձակումների մասին ու փորձ արվում դիտողին համոզել, որ Սիրիայում քրդական ուժերի () հրամանատար Մալզում Քոբանին կապված է ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի հետ: Ըստ Գրահամի՝ ինքն էլ Էրդողանին ասել է, որ կարող է մի տեսանյութ էլ ինքը ցուցադրել, որը պատմում է, թե թուրք զինվորներն ինչեր են անում քրդերի նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցած մեկ այլ սենատոր Ռիք Սքոթն էլ հայտնել է, որ Էրդողանի ցուցադրած տեսանյութը չի կարողացել մտափոխել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քրդական ուժերին որպես դաշնակից դիտարկող սենատորներին: Սքոթի խոսքերով այս պահին Թուրքիան ու ԱՄՆ-ը բավական հարաբերությունների բավական ծանր շրջան են ապրում՝ չնայած նրան Թրամփը տեսախցիկների առջև ցույց է տալիս թե ամեն ինչ կարգին է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսենրի նախարարը խոսել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում գնաճը հաղթահարելու նպատակով ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ ստորագրել է ոլորտն ուսումնասիրելու և զարգացնելու մասին հայտարարություն:
Թաթարստանում գործում են թուրքական բազմաթիվ գործարաններ։ Թուրք ներդրողները նախագծեր են իրականացնում նաև հյուրանոցային բիզնեսի և շինարարության ոլորտում։
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Մի խումբ երիտասարդներ սոցցանցերում կոչ են արել իրենց հայրենակիցներին ապրիլի 20-ից 21-ը չօգտվել սրճարաններից և ռեստորաններից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |