• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
24 Օգոստոս, 2025
Կիրակի 14:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային17:51, 14 Նոյեմբեր 2019

Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»

Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»

Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։  

Այսպես, Spiegel Online»-ի հրապարակած «Ո՞վ է լիդերը» խորագրով հոդվածում ասվում է․ «Սպիտակ տանը, կամ առնվազն կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը ոչ թե Թրամփն է, այլ՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը, առիթից օգտվելով, մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ խորհուրդներ տվեց ու քննադատեց ԱՄՆ-ին։ Թուրքիայի նախագահը պետք է որ գոհ լինի այցից։ Հանդիպումը կոնկրետ արդյունքի չհանգեցրեց։ Սակայն թուրքական բանակի՝ Սիրիայի հյուսիս ներխուժելու պատճառով ծագած թուրք–ամերիկյան լարվածությունը այս այցի վրա որևէ ազդեցություն չթողեց։ Ինչպես երևում է՝ Թրամփը մտադիր է զրոյից սկսել Էրդողանի հետ հարաբերությունները»։

Գերմանական մեկ այլ պարբերական՝ տնտեսական ուղղվածությամբ «Handelsblatt» թերթն էլ նկատել է տվել, որ Թրամփն ու Էրդողանը թեև շեշտը դրեցին երկկողմ հարաբերությունների դրական կողմերի վրա, բայց այցի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների հաթեցման համար այդպես էլ որևէ լուծում չգտնվեց։ «ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կարճ ձևով կարելի է բնութագրել որպես «քիչ բովանդակության շուրջ մեծ աղմուկ»։ Քանի որ ակնհայտ է, որ երկու երկրների միջև առկա գլոբալ խնդիրներից ոչ մեկը, ինչպիսին են Սիրիայի հարցը, ռուսական պաշտպանական համակարգերի հարցը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, այս հանդիպման շրջանակներում չեն կարող լուծվել», - գրում է աղբյուրը։

«Zeit Online»-ն էլ Թրամփին և Էրդողանին բնութագրել է որպես «երկվորյակ հոգիներ»։ Հոդվածում դարձյալ շեշտվել է այն հանգամանքը, որ այս հանդիպումը որևէ հարցի լուծման չհանգեցրեց։ Պարբերականը ընդգծել է, որ Սիրիայում քրդերին աջակցություն ցուցաբերելու հարցը և ընդհանրապես Սիրիայի հյուսիսային հատվածի ճակատագիրը այդպես էլ անորոշ մնացին։ Երկու նախագահների հանդիպումը որևէ պատասխան չտվեց այդ հարցերին։ «Բայց կարելի է ասել, որ վաշինգտոնյան այցը դրական էր Էրդողանի համար։ Քանի որ Թրամփի հետ յուրաքանչյուր անմիջական կոնտակտ շահավետ է Թուրքիայի նախագահի համար։ Եվ որքան էլ հակասական թվա՝ այս պահին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ըստ էության շատ խորը ճգնաժամ կա, բայց Էրդողանն ու Թրամփը միջանձնային հարաբերությունների մակարդակում զարմանալիորեն լավ են իրար հասկանում։ Ահա այդ անձնական կապն էլ այն հիմնական պատճառն է, որն թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների միջև եղած կապն ընդհանրապես խզվի» , - արձանագրում է աղբյուրը։

 

 

Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում
13:30, 21 օգոս
Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
13:25, 20 օգոս
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
14:12, 18 օգոս
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ
Գազայում բնակվող բժիշկն Էրդողանին մեղադրել է իրենց մոլորեցնելու մեջ

Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}