Ցեղասպանություն11:47, 14 Նոյեմբեր 2019
Էրդողան. «Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի»
Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Կրոնական գործերի կենտրոնում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Էրդողանը նշել է, որ բանաձևի ընդունումն ամոթալի որոշում է և որ իրենց ժողովրդի պատմության մեջ չկան այնպիսի սև հետքեր, որոնց համար չկարողանան պատասխան տալ:
«Մենք մեր բոլոր արխիվները բացեցինք հետազոտողների համար: Հայաստանին ասացինք՝ եկեք միասին պատմության հանձնաժողով հիմնենք: Ասացինք նաև, որ եթե արխիվներ ունեք, դուք էլ բացեք: Մենք բացեցինք: Մենք միայն Թուրքիայի զինված ուժերի արխիվում շուրջ 1 մլն փաստաթուղթ ունենք, ասացինք՝ համեցեք: Չեկան: Ինչու՞ չեն գալիս: Քանի որ գիտեն, որ երբ սկսեն աշխատել, չեն կարողանալու գտնել այն, ինչ փնտրում են»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահը, կրկնելով նախկինում բազմիցս հնչեցրած խոսքերը, ասել է, որ այս հարցը պատմաբանների, քաղաքագետների, հնագետների հարցն է և այդ շրջանակներում պիտի ընթանան աշխատանքները, իսկ քաղաքական գործիչներն էլ համապատասխան որոշում կայացնեն ըստ այդմ:
Նրա խոսքով` հակառակ դեպքում ձեռնարկված բոլոր քայլերը քաղաքական են, որոնք իրենց չեն ստիպի հետքայլ անել:
«Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ: Գիտե՞ք Թուրքիայում 100.000 հայ է ապրում, որոնցից 60.000-ը Թուրքիայի քաղաքացիներ են, իսկ 40.000-ը` ապօրինի ներգաղթյալ»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը, հիշեցնելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, նշել է, թե իբր Հայաստանն է խուսափել դրանց վավերացումից:
Հայկական սփյուռքին Էրդողանը մեղադրել է «Թուրքիան սևացնող արշավները» իրականացնելու մեջ՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ-ում:
«Ովքեր ցանկանում են նմանատիպ որոշումներով մեզ ճնշել, վաղ թե ուշ հասկանալու են, որ սխալվել են: Մենք շարունակելու ենք մեր այն դիրքորոշումը, որ այս հարցը պատմաբանների կողմից է ուսումնասիրվելու և քննարկվելու: Հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատի արած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիային վերաբերող հատվածին։
Առաջիկայում սպասվում է Էրդողանի այցն Իրաք, որտեղ քննարկվելու է քուրդ զինյալների դեմ ցամաքային գործողություններըի հարցը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |