Ցեղասպանություն18:18, 14 Նոյեմբեր 2019
Փայլան. «Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը, ցեղասպանության գովքն է անում»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (ԺԴԿ-HDP) ընտված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է հայերի մասին Թուրքիայի նախագահի հայտարարությանը։
Էրդողանն ԱՄՆ-ում Հայաստանն անվանել էր «երեկվա պետություն», իսկ հայերին՝ «գաղթականներ»։
Դիմելով Էրդողանին՝ պոլսահայ պատգամավորն ասել է.
«Հայ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին այս հողերում նստակյաց կյանք է վարել հազարավոր տարիներ:
Նա քաղաքակրթություն է ստեղծել բոլոր այն քաղաքներում, որտեղ ապրել է:
Ասում է՝ (Էրդողանը), «Հայերին տեղահանել են այն ժամանակ, երբ թափառում էին որպես քոչվոր»։
Ամոթ։
Ցեղասպանությունը ժխտող Էրդողանը ցեղասպանության գովքն է անում»։
Հիշեցնենք, որ Էրդողանը ԱՄՆ-ում նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի Կրոնական գործերի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, ասել էր. «Հայաստանը դեռ երեկվա պետություն է, դրանից առաջ էլ նրանք (հայերը) փախստականի պես դեգերում էին տարբեր վայրերում: Թուրքիայում ևս նույն կերպ որպես փախստական էին ապրում, և հարկադիր տեղահանություն եղավ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ վերոնշյալ հայտարարության պատճառով բացված դատական գործով վճիռ է կայացվել Անկարայի 48-րդ ընդհանուր իրավասության քրեական դատարանում։
Սիրիայի Հասեքե նահանգի Միշերֆե թաղամասում գտնվողՍերդեմի անվան շենքում Հայոց ցեղասպանությանն անչվող միջոցառում է անցկացվել:
Քիչ հեռու հայերի մի խումբ էլ բողոքի ակցիա է իրականացրել՝ ընդդեմ թուրք ցուցարարների
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Մշտադիտարկման համատեղ կենտրոնը հիմնվել էր 2020թ. 44-օրյա պատերազմից հետո։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ազատ գրաֆիկով և հեռավար տարբերակով աշխատող մարդկանց համար նախատեսված «Digital nomads» վիզան կտրամադրվի 3-ից 5 տարով:
Հայտարարության մեջ նշվում է, որ լարվածությունը, որը սկսվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հարձակմամբ հակասում է միջազգային իրավունքին․
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |