Միջազգային17:51, 14 Նոյեմբեր 2019
Գերմանական մամուլ․ «Էրդողանն ու Թրամփը երկվորյակ հոգիներ են»
Գերմանական մամուլը անդրադարձել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը։
Այսպես, Spiegel Online»-ի հրապարակած «Ո՞վ է լիդերը» խորագրով հոդվածում ասվում է․ «Սպիտակ տանը, կամ առնվազն կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, այնպիսի տպավորություն էր, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը ոչ թե Թրամփն է, այլ՝ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը, առիթից օգտվելով, մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ խորհուրդներ տվեց ու քննադատեց ԱՄՆ-ին։ Թուրքիայի նախագահը պետք է որ գոհ լինի այցից։ Հանդիպումը կոնկրետ արդյունքի չհանգեցրեց։ Սակայն թուրքական բանակի՝ Սիրիայի հյուսիս ներխուժելու պատճառով ծագած թուրք–ամերիկյան լարվածությունը այս այցի վրա որևէ ազդեցություն չթողեց։ Ինչպես երևում է՝ Թրամփը մտադիր է զրոյից սկսել Էրդողանի հետ հարաբերությունները»։
Գերմանական մեկ այլ պարբերական՝ տնտեսական ուղղվածությամբ «Handelsblatt» թերթն էլ նկատել է տվել, որ Թրամփն ու Էրդողանը թեև շեշտը դրեցին երկկողմ հարաբերությունների դրական կողմերի վրա, բայց այցի արդյունքում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների հաթեցման համար այդպես էլ որևէ լուծում չգտնվեց։ «ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը կարճ ձևով կարելի է բնութագրել որպես «քիչ բովանդակության շուրջ մեծ աղմուկ»։ Քանի որ ակնհայտ է, որ երկու երկրների միջև առկա գլոբալ խնդիրներից ոչ մեկը, ինչպիսին են Սիրիայի հարցը, ռուսական պաշտպանական համակարգերի հարցը և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, այս հանդիպման շրջանակներում չեն կարող լուծվել», - գրում է աղբյուրը։
«Zeit Online»-ն էլ Թրամփին և Էրդողանին բնութագրել է որպես «երկվորյակ հոգիներ»։ Հոդվածում դարձյալ շեշտվել է այն հանգամանքը, որ այս հանդիպումը որևէ հարցի լուծման չհանգեցրեց։ Պարբերականը ընդգծել է, որ Սիրիայում քրդերին աջակցություն ցուցաբերելու հարցը և ընդհանրապես Սիրիայի հյուսիսային հատվածի ճակատագիրը այդպես էլ անորոշ մնացին։ Երկու նախագահների հանդիպումը որևէ պատասխան չտվեց այդ հարցերին։ «Բայց կարելի է ասել, որ վաշինգտոնյան այցը դրական էր Էրդողանի համար։ Քանի որ Թրամփի հետ յուրաքանչյուր անմիջական կոնտակտ շահավետ է Թուրքիայի նախագահի համար։ Եվ որքան էլ հակասական թվա՝ այս պահին Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ըստ էության շատ խորը ճգնաժամ կա, բայց Էրդողանն ու Թրամփը միջանձնային հարաբերությունների մակարդակում զարմանալիորեն լավ են իրար հասկանում։ Ահա այդ անձնական կապն էլ այն հիմնական պատճառն է, որն թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամ այս երկու երկրների միջև եղած կապն ընդհանրապես խզվի» , - արձանագրում է աղբյուրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |