• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Հուլիս, 2025
Երկուշաբթի 06:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:57, 08 Նոյեմբեր 2019

Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքներն ու դրանց կործանիչ հետևանքները

Թուրքիայում փողոց դուրս գալու արգելքներն ու դրանց կործանիչ հետևանքները

Թուրքիայում 2015-2016թթ․ քրդաբնակ շրջաններում հայտարարված պարեկային ժամ (փողոց դուրս գալու արգելքների) և դրանց հետևանքների վիճակագրությունը ներկայացնող մի զեկույց է հրապարակվել։ «Կործանված քաղաքներ» խորագրով ներկայացված զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում այդ արգելքի պատճառով շուրջ 400․000 մարդ հարկադաբար տեղահանվել է, ունեզրկվել, աղքատացել։

Խոսքը մասնավորապես Շըրնաք նահանգի Ջիզրե, Սիլոփի և Իդիլ շրջանների, Մարդինի Նուսայբին շրջանի, Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանի և Դիարբեքիրի Սուր շրջանի մասին է։ Պարետային ժամերի և բախումների հետևանքով ամենից շատ տուժել են երեխաները, կանայք և ծերերը։

Մասնավորապես 2016-ին Ջիզրեյում հայտարարված 72 օր տևողությամբ պարետային ժամի ընթացքում շրջանից տեղահանվել է 110․000 մարդ, Ջիզրեյի բնակչության թիվը նվազել է մինչև 20․000։ Շուրջ 300 մարդ զոհվել է։

Շըրնաքի Իդիլ շրջանում 43 օր տևած 
պարետային ժամը հետևանքով բնակչության 80 տկոսը արտագաղթել է Իդիլից։ Իսկ Սիլոփիում արգելքը տևել է 37 օր, որի ընթացքում 29 մարդ մահացել է, 11․000-ը՝ գաղթել, 351 շենք քանդվել է։

Շըրնաք քաղաքի կենտրոնում նույնպես 391 օր 
պարետային ժամը է գործել։ Քաղաքի 7 թաղամասեր գրեթե հողին են հավասարվել, 64․000 մարդ լքել է իր բնակավայրը։

Հաքքարի նահանգի Յուքսեքօվա շրջանում արգելքը տևել է 79 օր։ Այդ ընթացքում մահացել է 96 մարդ, բնակչության 35 տոկոսը անտուն է մնացել։ Այստեղ տեղի ունեցած բախումների պատճառով շուրջ 5-6․000 շենք է վնասվել, քանդվել կամ այրվել։

Մարդին նահանգի Նուսայբին շրջանում 2016թ․ մարտի 14-ին հայտարարված 
պարետային ժամը որոշ դադարներով շարունակվել է մինչև 2018թ․ ապրիլի 21-ը։ Նուսայբինի 16 թաղամասերում բախումների հետևանքով ավելի քան 5․000 շենք է ավերվել, շուրջ 45․000 մարդ լքել է շրջանը։

Իսկ Դիարբեքիրի Սուր շրջանում արգելքը գործել է 103 օր։ Վերջին՝  հինգերորդ անգամ հայտարարված պարետային ժամը Սուրում այսօր էլ դեռ գործում է։

Աղբյուր`    demokrathaber.org

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել
15:20, 10 հուլ
Ռուս ամուսնական զույգը Թուրքիայում իսլամ է ընդունել

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է
14:54, 09 հուլ
Թուրքիան բնակչության թվով աշխարհում 18-րդն է

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները
16:15, 08 հուլ
Որո՞նք են Թուրքիայում ամենաշատ փնտրվող մասնագիտությունները

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց
Կայացել է Ալիև-Էրդողան հեռախոսազրույց

Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}