Ռազմական15:58, 07 Նոյեմբեր 2019
Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը

Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։
Մաասը տեղեկացրել է նաև, որ Գերմանիան դադարեցնում է Թուրքիային զենքի մատակարարումը, թեև զենքի էմբարգոյի վերաբերյալ պաշտոնական որոշում այս պահին չկա։ Այնուամենայնիվ, Թուրքիային զենքի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագրեր առայժմ չեն կնքվի, իսկ նախկինում հաստատված պայմանագրերը կարող են չեղարկվել։
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ չափազանց խիստ մոտեցումները կարող են նրան մղել այլ գործընկերներ որոնելուն, ինչպես եղավ Ռուսաստանի դեպքում։ Իսկ դա, ըստ Մաասի, մարտավարական սխալ կլինի։ Միևնույն ժամանակ նախարարը տեսակետ է հայտնել, որ այժմ Սիրիայում թուրքական ռազմագործողությունը գործնականում դադարեցվել է, ինչի պատճառով Թուրքիայի դեմ խիստ միջոցներ չեն ձեռնարկում։ Իսկ եթե ռազմագործողությունը շարունակվեր նույն թափով, ինչպես որ սկսել էր, ապա խիստ տնտեսական պատժամիջոցները անխուսափելի կլինեին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։
Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։
Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:
Ըստ Սահր Համադի՝ առկա իրավիճակը ծանր հարված է հասցնում Էրդողանի քաղաքական համբավին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |