Միջազգային11:24, 07 Նոյեմբեր 2019
Սենատոր Բոբ Մենենդեսը Թրամփին առաջարկել է չեղարկել Էրդողանին ուղարկված հրավերը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումով պայմանավորված այս և նմանատիպ զարգացումների ֆոնին Մենենդեսն առաջարկել է Թրամփին՝ չեղարկել հրավերը։
«Թրամփի և Էրդողանի՝ օվալաձև սրահում արված լուսանկարը ոչ միայն կխանգարի քրդերին խաղաղ և անվտանգ ապրել, այլև ապագայի հնարավոր պատերազմների ժամանակ կնվազեցնի դաշնակիցների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։
Նախագահ Թրամփ, ես պնդում եմ, որ չեղարկեք այս հրավերը։ Մի վնասեք սեփական համբավին։ Ժամանակն է՝ ցույց տալու Էրդողանին, որ նա պետք է ենթարկվի ՆԱՏՕ-ի արժեքներին և հարգանք ցուցաբերի միջազգային օրենքների նկատմամբ», - հայտարարել է Մենենդեսը։
Հավելենք, սակայն, որ ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, ինչից հետո Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին նախատեսված այցը ԱՄՆ կկայանա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |