• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Հունիս, 2025
Չորեքշաբթի 22:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:59, 05 Նոյեմբեր 2019

Foreign Policy: «Թուրքիան երազում է միջուկային զենքի մասին»

Foreign Policy: «Թուրքիան երազում է միջուկային զենքի մասին»

2019թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի հայտարարարության մեջ իր դժգոհությունը հայտնեց առ այն, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, ունեն միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, իսկ իր երկիրը չունի:

Ամերիկյան «Foreign Policy» հանդեսը հետաքրքիր հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է միջուկային զենք ունենալու Թուրքիայի մտադրության մասին։ 

«Էրդողանի մտադրությունը նորոթյուն չէ Թուրքիայի համար։ Նման մտադրությունների մասին ժամանակ առ ժամանակ խոսվում էր նաև նախկին ղեկավարությունների ժամանակ։ Տարածաշրջանում տիրող լարվածության պայմաններում (այդ թվում թուրք-ամերիկյան լարվածությունը), զարմանալի չէ, որ Էրդողանը նման հայտարարություններ է անում։ Չարժե թերագնահատել Թուրքիայի պոտենցիալը։ Այդ երկիրը կարող է իրեն թույլ տալ զարգացնել միջուկայի զենքի ծրագիրը, մանավանդ, որ Անկարան արդեն ի ցույց է դրել, թե որքան է «հարգում» միջազգային օրենքները և պահանջները», գրում է հանդեսը։

Հոդվածում շեշտվում է, որ որոշ տվյալներ են հայտնի դարձել, որոնք փաստում են որ Թուրքիան նախկինում էլ նման պլաններ ունեցել է։

«Չնայած, որ տարբեր երկրների միջուկային զենքի պատմությունը գաղտնի է պահվում, այնուամենայնիվ, ամերիկյան արխիվից հաջողվել է որոշ տեղեկություններ ստանալ Թուրքիայի՝ միջուկային զենք ունենալու մտադրությունների և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,-գրել է հանդեսը։

Նշվում է, որ երբ ամերիկյան ղեկավարությունը քննարկում էր Թուրքիայում 1959 և 1960թթ. միջուկային հրթիռներ տեղեկայելու հարցը, Վաշինգտոնը նաև որոշ մտավախություն ուներ։ Մասնավորապես մտավախություններից մեկը կայանում էր նրանում,  որ եթե երկու երկրների միջև հարաբերությունները վատթարանան, ապա կարող է  վտանգ առաջանալ, որ նշյալ հրթիռները կարող են հայտնվել թուրքերի ձեռքում

Գալով մեր օրեր՝ հանդեսը նշում է, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան  հարաբերությունները կրկին սրվել էին, Սիրիայում քրդական ուժերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների պատճառով:

«Ի պատասխան Թուրքիայի գործողութունների՝ ԱՄՆ-ի էներգետիկ ոլորտի ղեկավարությունը  սկսել է քննարկել Թուրքիայում Ինջրլիք ռազմաբազայում պահվող ԱՄՆ-ին պատկանող 50 միավոր միջուկային մարտագլխիկների էվակուացիայի հարցը։  Քանի որ միջուկային զենքը Էրդողանի ձեռքում հայտնվելու դեպքում կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»,- գրում է թերթը։           

Աղբյուր`    Ermenihaber

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա
16:18, 18 հուն
Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա

Երկու նախագահների մասնակցությամբ Քահրամանմարաշում տեղի է ունենալու երկրաշարժից հետո կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բացումը։

Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի
14:26, 17 հուն
Իրան-Իսրայել առճակատման ֆոնին Թուրքիան պատրաստ է ցանկացած սցենարի

Թուրքիան մշակել է համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու:

Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա
11:17, 17 հուն
Թուրքիան դատապարտում է Իսրայելի հարձակումը Իրանի հեռուստատեսության շենքի վրա

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել
Թուրք-ադրբեջանական մեդիահրաձգությու՞ն է սկսվել

«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ
Էրդողանի փեսան համագործակցում է Իսրայելին զենք մատակարարող ընկերության հետ

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին
Թուրքիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Իսրայելին

«Իսրայելի ղեկավարությունը տարածաշրջանային խաղաղության դեմ համընդհանուր հակամարտության ռազմավարություն է իրականացնում»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}