Տարածաշրջան10:59, 01 Նոյեմբեր 2019
Թուրքիայի բանակը նոր կորուստ ունի Սիրիայում

Սիրիայում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 6-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ թուրքական աղբյուրների՝ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել են Սիրիայի քրդական ուժերը: Հաղորդվում է, որ թուրք զինվորը սպանվել է այն տարածքում, որտեղ իրականացվել է Թուրքիայի բանակի ռազմակական գործողությունները քուրդ զինյալների դեմ։
«Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից հետո սա արդեն 9-րդ կենդանի ուժի կորուստն է Թուրքիայի զինուժում։
Հիշեցնենք, որ Սոչիում ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսային շրջանների՝ վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության կետերից մեկն այն էր, որ քուրդ զինյալները պետք է դուրս գային թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |