Հասարակական15:42, 30 Հոկտեմբեր 2019
Կանադան «Clean Fighter» մրցանակով պարգևատրել է քուրդ հրամանատարին

Կանադայի պաշտպանության նախարարությունն ամեն տարի «Clean Fighter» մրցանակով է պարգևատրում այն մարդկանց, որոնք ռազմական գործողություններում ծառայում են մարդկության շահերին:
Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս անգամ «Մաքուր մարտիկ» մրցանակով է պարգևատրել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանիին (Ֆերհադ Աբդի Քոբանի):
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Մազլում Քոբանին մրցանակը ստանալու համար հրավիրվել է Կանադա:
Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ զանգահարել էր Քոբանիին և հրավիրել Ամերիկա:
Հիշեցնենք, որ Մազլում Աբդի Քոբանին ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում։ Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը:
Քոբանիին Թուրքիայում համարվում է Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) ղեկավարներից: Իսկ ինչպես հայտնի է, YPG-ն էլ թուրքական իշխանությունները նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդստանի բանվորական» կուսացության (PKK-ՔԲԿ) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |