Տարածաշրջան17:47, 28 Հոկտեմբեր 2019
Ռուսաստանից զինվորական մեծ պատվիրակություն կմեկնի Անկարա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սոչիում կայացած հանդիպումից և հուշագրի ստորագրումից հետո թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՌԴ-ից զինվորական մեծ պատվիրակություն է պատրաստվում մեկնել Անկարա։
Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում Ռուսաստանի հետ ստորագրված հուշագրի համաձայն՝ 150 ժամվա ընթացքում ռուսական ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահ ուժերը պետք է մտնեին թուրք-սիրիական սահմանի սիրիական այն հատվածները, որոնք դուրս են մնացել հիշյալ ռազմագործողության շրջանակներից։ Իսկ նպատակը պիտի լինի YPG-ի ուժերին և նրանց զենքերը Թուրքիայի սահմանից 30կմ խորությամբ դուրս բերելն ապահովելը:
Այսպիսով, հոկտեմբերի 29-ին լրանում է հուշագրում ամրագրված 150 ժամը և Թուրքիայի անվտանգության մարմինները լրատվամիջոցների հայտնել են ռուսական պատվիրակության մոտալուտ ժամանման մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |