Հասարակական16:57, 28 Հոկտեմբեր 2019
Թուրքիայում կիբեր հարձակման պատճառով տուժել է բանկերի և այլ կառույցների աշխատանքը

Հոկտեմբերի 27-ի կեսօրին համակարգչային /DDOS/ հարձակումներ են իրականացվել մի շարք թուրքական հաստատությունների պաշտոնական կայքերի վրա:
Հարձակման պատճառով կիրակի օրը Թուրքիայում ինտերնետի արագությունը նկատելիորեն նվազել է, իսկ որոշ վայրերում ինտերնետի աշխատանքն ընդհանրապես դադարել է։ Դրա հետևանքով խափանվել է մի շարք բանկային մասնաճյուղերի աշխատանքը, խնդիրներ են առաջացել բանկային քարտերով գնումներ կատարելիս։
Կիբեր հարձակումից տուժած կառույցների թվում նաև Թուրքիայի «Türk Telekom» հեռահաղորդակցման ընկերությունը և «Garanti BBVA» բանկը։ «Garanti BBVA»-ի կողմից հրապարակված հայտարարության համաձայն՝ չնայած հարձակման պատճառով ծագած խնդիրներին՝ հաճախորդների անձնական տվյալների գաղտնիությունը և ֆինանսական անվտանգությունը չի խաթարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |