• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 06:55
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

17:04, 28 Հոկտեմբեր 2019

«Ամուսնություն հաշվարկո՞վ, թե՞ սիրով». թուրք վերլուծաբանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

«Ամուսնություն հաշվարկո՞վ, թե՞ սիրով». թուրք վերլուծաբանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին

Թուրք վերլուծաբան Ջենք Բաշլամըշն ուշագրավ հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին, որտեղ բավականին հետաքրքիր դիտարկումներ և կարծիքներ է հայտնում։ 

Վերլուծելով վերջին շրջանում ռուս-թուրքական համագործակցությունը հատկապես Սիրիայի ճգնաժամի շրջանակներում՝ վերլուծաբանը խորհուրդ է տալիս չհավատալ այն տեսիլքին, թե Ռուսաստանն ու Թուրքիան դառնալու են ռազմավարական գործընկերներ։ 
Նրա կարծիքով Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է թուլացնել Թուրքիայի դիրքերը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ թեև թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են, այնուամենայնիվ այդ ամենը չի հանգեցնելու այն բանին, որ երկու երկրները դառնան ռազմավարական գործընկերներ։

Ռազմավարական գործընկերներ դառնալու համար Ռուսաստանին խանգարում է մի քանի հանգամանք, որոնցից մեկը պատմական դառը փորձն է։ Հեղինակը հիշեցնում է, որ երկու երկրներն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար բազմիցս պատերազմել են իրար դեմ։

«Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ երկու երկրները նաև համագործակցել են, սակայն դա ռազմավարական բնույթ չի ստացել։ Երբ նրանց շահերը համընկել են, նրանք համագործակցել են, իսկ երբ այդ շահերն անհետացել են, երկու երկրները հայտնվել են հակադիր բևեռներում»:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի շրջանակներում ռուս-թուրքական հարաբերություններին՝ թուրք վերլուծաբանը գրում է, որ այս պահին պայմաններն են թելադրում, որ տեղի ունենա ռուս-թուրքական համագործակցություն։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Սիրիայում պայմաններ թելադրողի դերում Ռուսաստանն է և առանց ռուսական կողմի թույլտվության, Անկարան ոչինչ անել չի կարող։ Մյուս կողմից, ըստ հոդվածագրի, Ռուսաստանը հասկանում է, որ Սիրիայում կայունություն ապահովելու համար Թուրքիային պետք է «պահել մոտիկ» և ինչո՞ւ ոչ, երբեմն կատարել թուրքական կողմի պայմանները, ինչպես դա եղավ վերջերս, երբ Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողություն սկսեց։

«Պատկերացնենք, որ Թուրքիան իրականում հրաժարվում է Արևմուտքից. ի՞նչ է անելու Ռուսաստանը նման պայմաններում»,- հարցադրում է անում հեղինակը։

Բաշլամըշի խորին համոզմամբ՝ Ռուսաստանին ձեռնտու չէ Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերությունների վերջնական վատթարացումը։ Ըստ նրա՝ Մոսկվային ձեռնտու է այն վերելքները և վայրէջքները, որոնք առկա են Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում։  

Նրա կարծիքով, որքան էլ Ռուսաստանը հավակնոտ հայտարարություններ անի, միևնույնն է, Մոսկվան ցանկանում է, որ ներկայիս միջազգային դասավորվածությունը պահպանվի։ Մոսկվան շատ լավ գիտի, որ չունի  այնքան ներուժ, որպեսզի նորովի վերադասավորի աշխարհը։ 

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Ռուսաստանը Թուրքիային գրկաբաց սպասում է, ապա նա սխալվում է։ Ավելի շատ են սխալվում նրանք, ովքեր մտածում են, թե Ռուսաստանը մոռացել է ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Այս ամենի համար կան շատ պարզ պատճառներ։ Ռուսաստանը Թուրքիային չի համարում «իրենը», ինչը չես ասի Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի կամ նույնիսկ Ադրբեջանի դեպքում։ Այդ երկրները, որոնք երկար ժամանակ մնացել են ռուսական մշակույթի ազդեցության տակ, Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր անցյալ։ Իսկ Թուրքիան ռուսների համար օտար է և այդպիսին էլ կմնա»։

Աղբյուր`    Medyagunlugu

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}