Հասարակական14:44, 24 Հոկտեմբեր 2019
ՄԱԿ. «Սիրիայի հյուսիս-արևելքում 176.000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել»

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով տեղահան եղած բնակչության մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների մեկնարկից սկսած 80.000 երեխա և 176.000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք, նրանց մեծամասնությունը եղել է Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից:
Թուրքական զինուժի ռազմագործողությունից վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել 4 հիվանդանոցներում: Դյուժարիկը նկատել է տվել, որ այդ տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կրոնափոխ լինելու նրանց որոշման վրա ազդել է իրենց դուստրը, ով բնակություն է հաստատել Թուրքիայում։

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարունակում են աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |