Միջազգային10:44, 21 Հոկտեմբեր 2019
Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։ Ֆրանսիացի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից մասնավորապես պահանջել են միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
«Մենք խիստ զայրացրել է Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի բանակի հարձակումների և միջազգային իրավունքի նորմերը ոտնահարող զավթողականության հանդեպ արևմտյան ժողովրդավարական պետությունների լռությունը։ Ֆրանսիային և Եվրոպային կոչ ենք անում հապշտապ գործի անցնել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները», - ասված է պատգամավորների կոչում։
Ֆրանսիայի խորհրդարանի անդամները պահանջել են նաև դադարեցնել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացը, Անկարային տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունները և Թուրքիայի դեմ կիրառել այնպիսի տնտեսական պատժամիջոցներ, որպիսիք կիրառվել էին Ռուսաստանի դեմ Ղրիմի հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |