Միջազգային16:25, 21 Հոկտեմբեր 2019
Գերմանիայի արտգործնախարարը Սիրիայում Թուրքիայի գործողությունները անօրինական է համարել
Գերմանիայի արտգործնախարար Հեիկո Մաասը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։
Գերմանական «ZDF» հեռուստաընկերության ուղիղ եթերում Մաասը մասնավորապես հայտարարել է․ «Ես չեմ հավատում, թե քրդական միությունների կամ քուրդ զինյալների վրա հարձակումները միջազգային իրավունքի տեսակետից օրինական են կամ որևէ աղերս ունեն օրինականության հետ։ Եթե նման զավթումը իր հիմնավորումը չունի միջազգային իրավունքում, ուրեմն այն հակասում է միջազգային իրավունքին»։
Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիայից պահանջել է դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները։ Անդրադառնալով ժամանակավոր զինադադարի մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Մաասը նշել է, որ զինադադարը միայն հինգ օր չպետք է տևի, այն պետք է երկարատև լինի։
Իսկ Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու Թուրքիայի առաջարկի վերաբերյալ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է․ «Մենք չենք կարող գումարներ վճարել այնպիսի բաների համար, որոնք մեր ընկալմամաբ օրինական և արդարացված չեն»։
Մաասը չի ցանկացել պատասխանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրեն ուղղված անձնական վիրավորանքներին, սակայն նշել է․ «Վերջին հաշվով ես նախընտրում եմ, որ Էրդողանը ոչ թե հրթիռներով հարվածի, այլ խոսքերով։ Եթե այդ հարցում կարողանանք համաձայնության գալ, նա կարող է շարունակել իմ հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնել»։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Էրդողանը հայտարել էր․ «Գերմանիայի արտգործնախարարը՝ իր չափը չճանաչող մի մարդ, վեր է կացել, ասում է, թե՝ Թուրքիայի զենք չենք վաճառելու։ Աման, մենք «կորած ենք»։ Ես ոչինչ չեմ կորցնի, կորցնողը դուք կլինեք։ Ի՞նչ պիտի լինի, եթե դու մեզ զենք չվաճառես, ի՞նչ է, պիտի կործանվե՞նք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Արևմուտքին Իրանի քայլերը դատապարտելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական, արաբա-իսրայելական պատերազմները։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
Թուրքիայի նախագահը Իրաքից վերադառնալիս անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և այդ համատեքստում խոսել է Հայոց Ցեղասպանության մասին։
Ermenihaber.am-ը ներկայացնում է թուրք լրագրող-գրող Նևզաթ Օնարանի՝ «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։
2022-ի համեմատ 2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն այն աճել են 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում ևս կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի ու երախտագիտության աղոթք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |