Իրավական16:58, 16 Հոկտեմբեր 2019
Քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը մեղադրվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ հայց է ներկայացրել Անկարայի գլխավոր հանրապետական դատախազություն։
Հայցի համար հիմք է ծառայել Բայդեմիրի՝ նախօրեին Անգլիայում կատարած հայտարարությունը։ Նախկին պատգամավորը հետևյալ հաղորդագրությունն էր հրապարակել․ «Այս պահին Թուրքիան ավերում է քրդական քաղաքներն ու շրջանները։ Հիմա ուզում եմ հարցնել․ ո՞վ է ահաբեկիչը, ո՞վ է բռնապետը։ Քրդերին ո՞վ է սպանում։ Երեխաներին ու կանանց ո՞վ է սպանում։ Հիմա բոլորս միասին պետք է ճնշենք ֆաշիզմը։ Հիմա բոլորս միասին պետք է դադարեցնենք Ռոժավայի կոտորածը։ Եթե մենք հիմա դա չանենք, պատմությունը կկրկնվի՝ ինչպես 1915թ․ Հայոց ցեղասպանությունը։ Մենք պետք է տեսնենք Էրդողանի և «Իսլամական պետության» (DEAŞ) միջև եղած կապը։ Այդ կապը կար երեկ և շարունակվում է այսօր»։
Օսման Բայդեմիրն իր այս հայտարարության համար մեղադրվել է Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ նսեմացնելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Էրդողանի փաստաբանի ներկայացրած հայցում նշվել է, որ հայտարարության հրապարակաման ժամանակ ներկա գտնվողները Էրդողանին մեղադրող կարգախոսներ են հնչեցրել։ Ուստի այդ մասնակից անձինք նույնպես մեղադրվել են Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարան քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |