Մշակութային12:47, 16 Հոկտեմբեր 2019
Թուրք լրագրող. «Կոմիտաս. խաղաղության գինը»
Հոկտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի է ունեցել մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգը, որին մասնակցել են մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից:
Թուրքական «Hürriyet» թերթի լրագրողը նույնպես մասնակցել է համերգին և իր տպավարություններով` փոքր-ինչ քաղաքական երանգ հաղորդելով կիսվել իր սյունակում:
Ստորև համառոտ ներկայացվում է թուրք լրագրողի «Հնչում է Առավոտ լուսո» խորագրով համերգի շուրջ «Կոմիտաս. խաղաղության գինը» վերտառությամբ հոդվածը.
«Հոկտեմբերի 7-ին, երբ քայլում էի դեպի «Ջեմալ Ռեշիթ բեյ» համերգասրահ, սոցցանցերը փոթորկվում էին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ կոչնչացնի Թուրքիայի տնտեսությունը: Հեռախոսս անձայն ռեժիմի վրա դրեցի, գցեցի պայուսակիս մեջ և գերադասեցի շարունակել վայելել այն համերգը, որը քիչ անց դիտելու էի...
Կոմիտասի ձայնով և տեսաձայնագրություններով կարճ տեսահոլովակ էին պատրաստել: Այդ ֆիլմը դիտելուց ինձ Հրանտին (խմբ. Դինք) հիշեցրեց: Համերգասրահը լեփ-լեցուն էր: Բազմաթիվ արվեստագետներ, գրականագետներ և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ կային: Այնտեղ էին նաև հայ համայնքի հոգևոր առաջնորդներ և հասարակական գործիչներ...
Երբ դուրս եկա մոտ 3 ժամ տևած համերգից հոգեպես թարմացա: Դեռ ավելին, համերգից առաջ ընթերցածս Թրամփի սպառնալից թվիթերյան գրառման համար գուցե և գտա ամենաճիշտ պատասխանը:
Մենք, այսինքն Անատոլիան (խմբ. Արևելյան Թրակիա, Արևմտյան Հայաստան) չի հիմնվել տնտեսական հողի վրա, այլ հիմնված է հազարավոր տարիներ շաղախված մշակութային ժառանգության վրա...
Նրանցից մեկը Կոմիտասն է... Այո, մեր ամենալավ պատասխաններից մեկը Կոմիտասն է, որ կարող ենք տալ Թրամփին կամ իր նմաններին... բավական է, որ հաշտվենք...»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ներկայացումն առաջին անգամ ֆրանսերենով և թուրքերենով բեմադրվել է 2020-ին կազմակերպված «Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» թատրոնի փառատոնի շրջանակներում:
Նա խաղացել է «Բարեպաշտություն», «Անհաջողակը», «Փրկություն» և մի շարք այլ ֆիլմերում։
Ստեղծագործությանի հիմքում ընկած են գաղթականների, նրանց ապրումների, հույսերի և ճակատագրերի մասին գաղափարները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |