Տարածաշրջան16:49, 16 Հոկտեմբեր 2019
Էրդողանն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում
Եթե քրդական ուժերն իրենց զենքերը վայր դնեն և դուրս գան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից, Թուրքիայի զինուժի կողմից սկսած «խաղաղության ակունք» ռազմագործողությունը կդադարեցվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության խմբակցության ժողովում։
«Ռազմական օպերացիան շարունակվելու է Մանբիչից մինչև Իրաքի սահման,- ասել է Էրդողանը: - Այդ հարցում ոչ մի բացառութուններ չկան։ Մեր առաջարկը հետևյալն է. թող բոլոր ահաբեկիչները հենց այս պահին զենքերը վայր դնեն, իրենց կողմից ստեղծված ծուղակները ոչնչացնեն ու դուրս գան անվտանգության այն գոտուց, որը մենք ծրագրել ենք ստեղծել։ Այդ դեպքում «խաղաղության ակունքը» ավարտված կլինի։ Ոչ մի ուժ մեզ չի կարող կանգնեցնել մինչև մեր նպատակին չհասնենք»։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |