Իրավական16:32, 15 Հոկտեմբեր 2019
ՄԱԿ. «Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար»

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող, «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, հիշեցրել է Թուրքիային, որ պետք է պահպանել միջազգային իրավունքի նորմերը:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մարդու իրավունքների միջազգային կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն` զանգվածային մահապատիժները հանդիսանում են լուրջ իրավախախտումներ և կարող են որակվել որպես ռազմական հանցագործություն։ Թուրքիան, իբրև պետություն, կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ առնչություն ունեցող խմբավորումների կողմից իրականացվող իրավախախտումների համար»։
ՄԱԿ-ն օրինակ է բերել սոցցանցերում տարածված բոլոր այն տեսանյութերը, որոնք վերաբերում են քուրդ կին քաղաքական գործիչ Հևրին Հալեֆի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈւ) անդամների սպանություններին և հավելել, որ զանգվածային պատժիչ գործողությունների շուրջ տեղեկություններ է հավաքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |