10:07, 14 Հոկտեմբեր 2019
Գերմանիան ու Ֆրանսիան ևս կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային

Շվեդիայից, Նիդերլանդներից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից հետո, Ֆրանսիան և Գերմանիան նույնպես որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը Թուրքիային։
Ինչպես նախորդ երկրների դեպքում, այս անգամ ևս պատճառն Թուրքիայի կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան է։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիան 2008-2017թթ. Ֆրանսիայից ներկրել է 23 մլն դոլարի չափ զենք։ Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անկարան ներկրել է 15-30 մլն դոլարի զենք։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |