Ռազմական23:28, 13 Հոկտեմբեր 2019
Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը

Սիրիայի պետական հեռուստատեսության տեղեկացմամբ՝ երկրի կառավարական ուժերը շարժվում են դեպի հյուսիս՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ և Քոբանի բնակավայրեր։ Այդ տարածքները հանձնվելու են Սիրիայի կառավարական ուժերին։
Ըստ թուրքական աղբյուրի՝ Սիրիայի կառավարական ուժերն այդ կերպ փորձելու են կանխել թուրքական զինուժի առաջխաղացումը դեպի Սիրիայի խորքեր։
Մինչ այդ թուրքական զինուժը «խաղաղության ակունք» կոչվող ռազմագործողության ընթացքում արդեն վերահսկողություն էր սահմանել Թել Աբյադ քաղաքի վրա, որը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերոհիշյալ ռազմական օպերացիայի ընթացքում արդեն սպանվել է 490 զինյալ։
Հիշեցնենք, որ քրդերի դեմ «խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |